Կանոնակարգ «Մայլեռ» լեռնադահուկային համալիրում տրամադրվող ծառայությունների եվ սպասարկման

  • Սույն Կանոնակարգը պարունակում է հետևյալ հոդվածները.
  1. Հիմնական դրույթներ
  2. Դրույթներ՝ հանգստավայրի տարածքում հաճախորդների վարքագծի վերաբերյալ
  3. Վարքագծի կանոններ լեռնադահուկային սահուղիներին և երթուղիներին
  4. Դրույթներ՝ ծառայությունների պատվիրման, ամրագրումների, հաշվարկների և պատվիրված ծառայությունների չեղարկման կարգերի վերաբերյալ
  5. Ինտերնետային կայքէջով ծառայությունների պատվիրման, ամրագրումների, հաշվարկների և պատվիրված ծառայությունների չեղարկման ընթացակարգ
  6. Լեռնադահուկային վերելակների օգտագործման դրույթներ

Հոդված 1․ Հիմնական դրույթներ

1․1․ Սույն Կանոնակարգը սահմանում է «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպիչ) կողմից և/կամ նրա տարածքում մատուցվող ծառայություններից (այսուհետ՝ Ծառայություններ) օգտվելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում տեղակայված «Մայլեռ» լեռնադահուկային համալիրում (այսուհետ՝ Հանգստավայր) գտնվելու կարգը:
1․2․ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հիմնադրված իրավաբանական անձ և գործում է Կանոնադրության հիման վրա: Կազմակերպչի ռեկվիզիտներն են․
• Կազմակերպչի գտնվելու վայրի հասցե՝ Ադոնցի փողոց 4/3, բն․ 329, Երևան, Հայաստան, 0014
• Գործունեության վայրի հասցե՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, գյուղ Եղիպատրուշ
• Նամակագրության էլեկտրոնային փոստի հասցե՝ [email protected]
• Հանգստավայրի տեղեկատվական կենտրոնի կոնտակտային հեռախոսահամար՝ +374 012 71 77 17

1․3․ «Մայլեռ» լեռնադահուկային համալիրը ՀՀ Արագածոտնի մարզում տեղակայված զբոսաշրջային այն օբյեկտների ամբողջությունն է, որոնք Կազմակերպչի սեփականությունն են կամ Կազմակերպչի սեփականությունը չեն, սակայն գտնվում են Հանգստավայրի տարածքում՝ ներառյալ, սակայն չսահմանափակվելով լեռնադահուկային սահուղիներով և երթուղիներով, լեռնադահուկային վերելակներով, այդ թվում՝ ճոպանուղիներով և դրանց ուղեկցող ենթակառուցվածքներով:
1․4․ Սույն Կանոնակարգը հրապարակային օֆերտա է․ վճարելով Ծառայությունների արժեքը և/կամ օգտվելով Ծառայություններից և/կամ գտնվելով Հանգստավայրի տարածքում՝ Հաճախորդն ամբողջությամբ ընդունում է սույն Կանոնակարգը («Մայլեռ»-ի հրապարակային օֆերտան), ինչպես նաև Հանգստավայրի տարածքում գործող այլ կանոնները՝ ներառյալ բայց չսահմանափակելով՝ վարձույթի կանոնները, Հանգստավայրի դահուկային դպրոցի դասընթացների պայմանները, սահուղիների կանոնները, ինչպես նաև այլ նորմատիվ փաստաթղթերը, և պարտավորվում դրանք պահպանել։ Հաճախորդը պատասխանատվություն է կրում ցանկացած հետևանքի համար, որը առաջացել է դրանք չհասկանալու կամ խախտելու պատճառով: Սույն առաջարկի գործողության ժամկետը սահմանափակված չէ։
1.5․ Սույն Կանոնակարգի համաձայն Հաճախորդ են համարվում այն իրավաբանական և ֆիզիկական անձինք, ովքեր վճարել են Ծառայությունների արժեքը և/կամ օգտվում են Ծառայություններից և/կամ ֆիզիկապես գտնվում են Հանգստավայրի տարածքում:
1․5․1․ Հաճախորդ կարող են հանդիսանալ ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք՝ բացառությամբ
1.5.1․1․ ալկոհոլի, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ գտնվող անձանց,
1.5.1․2․ անձանց, որոնց վարքագիծը կարող է վտանգ ներկայացնել երրորդ անձանց, Վարձույթի կետի և Հանգստավայրի անվտանգության և/կամ պատշաճ մթնոլորտի համար կամ հակասում է վարքագծի հանրային նորմերին.
1.5.1․3․ 120 սմ-ից ցածր հասակ ունեցող և/կամ առանց ծնողների, օրինական ներկայացուցիչների կամ մարզիչների ուղեկցության ներկայացող ֆիզիկական անձանց (մինչև 18 տարեկան անձինք)։ Նշված անձանց ուղեկցելու դեպքում ուղեկցողները լիովին պատասխանատվություն են կրում երեխաների վարքագծի և երեխաների կյանքին, առողջությանը կամ երրորդ անձանց պատճառված վնասի և երեխաների կողմից սույն Կանոնները պահպանելու համար:
1.5.1․4․ հատուկ կարիքներ/սահմանափակ կարողություններ ունեցող անձանց, որոնք սահմանափակ կարողությունների պատճառով այլ անձի օգնության կարիքն ունեն, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք հաճախում են հանգստավայր ֆիզիկական սահմանափակումներ չունեցող լրիվ գործունակ անձանց ուղեկցությամբ,:

1․5․1․5․ սույն Կանոնակարգում նշված այլ անձինք։
1․5․2․ Հաճախորդը կարող է վճարել ծառայությունների արժեքը ինչպես կանխիկ՝ դրամարկղում, այնպես էլ անկանխիկ եղանակով։
1.6. Սույն Կանոնակարգի համաձայն Հաճախորդ են համարվում նաև այն անձինք, ովքեր չեն վճարում Կազմակերպչի ծառայությունների դիմաց, սակայն գտնվում են հանգստավայրի տարածքում և/կամ օգտվում են հանգստավայրի ծառայություններից և ենթակառուցվածքներից՝ Կազմակերպչի հետ կնքված այն պայմանագրերի և պարտավորությունների կամ երրորդ կողմերի հետ Կազմակերպչի ունեցած պայմանագրերի հիման վրա, որոնց իրականացումը նախատեսվում է հանգստավայրի տարածքում: Նշված անձինք պետք է ունենան համապատասխան փաստաթղթեր, որոնք հաստատված են Կազմակերպչի կամ նրա լիազորված ներկայացուցիչների կողմից, կամ որոնք համաձայնեցված են Կազմակերպչի հետ: Համապատասխան փաստաթուղթ ստանալով և/կամ տարածքում գտնվելով, ինչպես նաև հանգստավայրի ծառայություններից ու ենթակառուցվածքներից օգտվելով՝ անձը հայտնում է իր համաձայնությունը և հաստատում է, որ ծանոթացել է սույն Կանոնակարգի դրույթների հետ՝ պարտավորվելով խստորեն հետևել սույն Կանոնակարգի, Հանգստավայրի տարածքում գործող այլ կանոնների՝ ներառյալ բայց չսահմանափակելով՝ վարձույթի կանոնները, Հանգստավայրի դահուկային դպրոցի դասընթացների պայմանները, սահուղիների կանոնները դրույթներին, Հանգստավայրի տարածքում տեղադրված նշանների և ցուցանակների ցուցումներին և կրել պատասխանատվություն սույն Կանոնակարգի դրույթներին համապատասխան:
1.7. Հանգստավայրի ծառայությունների սակագները, հնարավոր արտոնությունները և զեղչերը (այսուհետ՝ Սակագներ) հաստատվում են Կազմակերպչի տնօրենի կամ այլ լիազոր անձի կողմից և հասանելի են հաճախորդներին՝ Կազմակերպչի ինտերնետային կայքում (https://myler.am/) և/կամ սոցիալական մեդիայի հարթակներում և/կամ դրամարկղերի տեղեկատվական վահանակներին:

1․8․ Հանգստավայրի ծառայությունների զեղչերից (արտոնություններից) օգտվելու համար Հաճախորդը պետք է համապատասխանի զեղչի (արտոնության) իրավունք ունեցող անձանց կատեգորիային և պահպանի զեղչի (արտոնության) տրամադրման ընթացակարգը։
1․9․ Զեղչերը կամ արտոնությունները տրամադրվում են միայն այն դեպքում, եթե հաճախորդները կամ նրանց օրինական ներկայացուցիչները ծառայությունները ձեռք բերելու պահին ներկայացնում են զեղչերի կամ արտոնությունների իրավունք ունեցող անձանց կատեգորիային պատկանելիությունը հաստատող փաստաթղթերի բնօրինակները։
1․10․ Զեղչի (արտոնության) իրավունք ունեցող անձանց կատեգորիային չհամապատասխանող անձանց կողմից արտոնություններից կամ զեղչերից օգտվելու դեպքում, Կազմակերպիչն իրավունք ունի դադարեցնել ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ արգելափակել կամ զրոյացնել լեռնադահուկային անցագիրը: Այս դեպքում Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում Հաճախորդների կրած վնասների համար:
1․11․ Զեղչի կամ արտոնության իրավունք ունեցող անձանց կատեգորիային պատկանելիությունը հաստատող կեղծ փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում, Կազմակերպիչը համապատասխան տեղեկությունները փոխանցում է իրավասու մարմիններին՝ ենթադրյալ իրավախախտման մեջ կասկածվող անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պատասխանատվության ենթարկելու նպատակով։
1․12․ Հաճախորդը տալիս է իր համաձայնությունը իր, ինչպես նաև երրորդ անձանց (ներառյալ, բայց չսահմանափակված երեխաների և անգործունակ քաղաքացիների) անունից հանդես գալու դեպքում նրանց անձնական տվյալների մշակման և/կամ օգտագործման համար: Հաճախորդը միաժամանակ հաստատում և երաշխավորում է, որ իրավունք ունի նշված անձանց անձնական տվյալների մշակման համար համաձայնություն տալ՝ ըստ ՀՀ օրենսդրության:
1․12․1․ Սույն Կանոնակարգի շրջանակներում անձնական տվյալներ են համարվում անձի՝ ազգանունը, անունը, հայրանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները, բնակության հասցեն, լուսանկարը, ինչպես նաև զեղչի կամ արտոնության իրավունք ունեցող անձանց կատեգորիային պատկանելիությունը հաստատող տեղեկատվությունը: Հաճախորդը, ինչպես նաև երրորդ անձինք, որոնց անունից հանդես է գալիս Հաճախորդը, կարող են պահանջել այդ տվյալների ճշգրտում: Այս իրավունքն իրականացվում է գրավոր դիմումի հիման վրա, որը պահանջից բացի պետք է պարունակի դիմողի անունը, ազգանունը և փոստային հասցեն, և ուղարկվի Կազմակերպչի հասցեին կամ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:
1․12․2․ Կազմակերպիչը երաշխավորում է Հաճախորդների անձնական տվյալների անվտանգությունն ու գաղտնիությունը: Կազմակերպչի կողմից անձնական տվյալները չեն տարածվի։
1.13. Կազմակերպիչն իրավունք ունի առանց որևէ լրացուցիչ բացատրության և/կամ առանց վճարված ծառայությունների գումարի վերադարձման ցանկացած անձի, ով խախտում է սույն Կանոնակարգի, Հանգստավայրի տարածքում գործող այլ կանոնների՝ ներառյալ բայց չսահմանափակելով՝ վարձույթի կանոնները, Հանգստավայրի դահուկային դպրոցի դասընթացների պայմանները, սահուղիների կանոնները և/կամ այլ նորմատիվ փաստաթղթերի պայմանները, մերժել ծառայությունների տրամադրումը և/կամ արգելել մուտք գործել Հանգստավայրի տարածք, ինչպես նաև ապակտիվացնել լեռնադահուկային անցագիրը։
1.14. Հանգստավայրի և վարչակազմի աշխատանքային ժամերը և առանձին կատեգորիաների ծառայությունների տրամադրման ժամանակահատվածները տեղադրվում են պաշտոնական կայքում (https://myler.am/) և/կամ սոցիալական մեդիայի հարթակներում և/կամ դրամարկղերի տեղեկատվական վահանակներին:
1.15. Հանգստավայրի քարտեզը, որը ինֆորմացիա է պարունակում լեռնադահուկային սահուղիների և դրանց դժվարության մակարդակների, վերելակների, տեղեկատվական կենտրոնների, այլ ենթակառուցվածքային օբյեկտների, ինչպես նաև ծառայությունների մասին ինֆորմացիան տեղադրվում է Կազմակերպչի ինտերնետային կայքում (https://myler.am/) և/կամ սոցիալական մեդիայի հարթակներում և/կամ դրամարկղերի տեղեկատվական վահանակներին: Յուրաքանչյուր Հաճախորդ պարտավոր է ծանոթանալ ներկայացված քարտեզին:
1.16. Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում՝
Հաճախորդի կողմից վճարված ծառայությունների չօգտագործման համար
Հաճախորդի գույքի, արժեքավոր իրերի՝ ներառյալ սպորտային հագուստի, լեռնադահուկային անցագրերի, գումարի, ծառայությունների վճարումը հավաստող փաստաթղթերի պահպանության համար,
Հանգստավայրի տարածքում գտնվող հաճախորդի կամ երրորդ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների համար,
Հաճախորդի կամ երրորդ անձանց գույքին պատճառված վնասների համար,
Երրորդ անձանց գործողություններից առաջացած վնասների համար:

1․17․ Հաճախորդը կրում է իր կամ երրորդ անձանց կյանքին և/կամ առողջությանը և/կամ գույքին հասցրած ցանկացած վնասի ռիսկը և դրա պատասխանատվությունը, եթե նա խախտում է սույն Կանոնակարգը, Հանգստավայրի տարածքում գործող այլ կանոնները՝ ներառյալ բայց չսահմանափակելով՝ վարձույթի կանոնները, Հանգստավայրի դահուկային դպրոցի դասընթացների պայմանները, սահուղիների կանոնները: Հաճախորդը համաձայնում է, որ տվյալ դեպքում Կազմակերպիչը իր նկատմամբ որևէ պարտավորություն, այդ թվում՝ կյանքի և առողջության վնասի, բարոյական վնասի և դրան առնչվող կորուստների փոխհատուցման, չունի։
1.18. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը ազատում է Կազմակերպչին իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պատասխանատվությունից: Մասնավորապես, այդպիսի հանգամանքներ կարող են լինել բնական աղետները (օրինակ՝ երկրաշարժեր, ջրհեղեղներ, ձնաբուքեր և այլն), զանգվածային անկարգությունները, ռազմական գործողությունները, գործադուլները, պետական մարմինների որոշումները, այլ արտակարգ իրավիճակները (օրինակ՝ էլեկտրաէներգիայի անջատում, վերանորոգման աշխատանքներ և այլ), ինչպես նաև ոչ բարենպաստ կլիմայական պայմանները, ներառյալ՝ ձյան անբավարար քանակությունը, առատ տեղումները, եղանակային անբարենպաստ փոփոխությունները և այլ հանգամանքները, որոնք սպառնում են դահուկ քշելու անվտանգությունը կամ խոչընդոտում են սահուղիների պատրաստմանը կամ դրանց օգտագործմանը:
1.19․ Ցանկացած բանավոր, տեսողական, ծավալային և այլ նշան, խորհրդանիշ կամ դրանց համադրություն, որը ներկայացված է սույն Կանոնակարգում, պաստառներում, ցուցանակներում, լեռնադահուկային անցագրերում, հանգստավայրի արտադրանքում և այլ գույքում պաշտպանված է հեղինակային իրավունքներով և ենթակա է օգտագործման միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Հոդված 2. Դրույթներ՝ հանգստավայրի տարածքում հաճախորդների վարքագծի վերաբերյալ
2.1. Հանգստավայրի աշխատակազմը պատասխանատվություն չի կրում առանց պատշաճ հսկողության թողնված իրերի համար:
2.2. Սույն Կանոնակարգի, Հանգստավայրի տարածքում գործող այլ կանոնների՝ ներառյալ բայց չսահմանափակելով՝ վարձույթի կանոնների, Հանգստավայրի դահուկային դպրոցի դասընթացների պայմանների, սահուղիների կանոնների, ինչպես նաև անվտանգության կանոնների, վերելակների շահագործման կարգի և լեռնադահուկային սահուղիներում տեղադրված տեղեկատվական նշանների պահպանումը պարտադիր է:
2.3. Հանգստավայրի տարածքի և հանրային վայրերի մաքրության և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանումը պարտադիր է։ Արգելվում է աղբ նետել աղբ նետելու համար չնախատեսված վայրերում: Աղբի համար չնախատեսված վայրերում աղբ նետելը առաջացնում է տուգանք ՝ 20 000 (քսան հազար) ՀՀ դրամի չափով։
2.4․ Երեխաների համար պատասխանատու անձինք պարտավոր են հսկողություն իրականացնել այդ երեխաների նկատմամբ: Երեխաների կորստի դեպքում պետք է դիմել սպասարկման կենտրոն՝ ադմինիստրատորին։
2.5. Առանց հսկողության թողնված իրերի հայտնաբերման դեպքում խստիվ արգելվում է դիպչել, բացել կամ տեղափոխել դրանք: Եթե հայտնաբերվում է գտանք, հաճախորդները պարտավոր են անհապաղ տեղեկացնել Հանգստավայրի տեղեկատվական կենտրոնին:
2.6. Հանգստավայրի տարածքում գտնվելու ընթացքում դրսևորել բարձր մակարդակի քաղաքավարություն և հարգանք:
2.7. Հանգստավայրում լեռնադահուկային սարքավորումներով տեղաշարժվելիս պահպանել սարքավորումների ուղղահայաց դիրքը և հետևել սահուղիների կանոններին։
2.8. Թեթև մարդատար և մոտոտրանսպորտային միջոցների (այսուհետ՝ Տրանսպորտային միջոցներ) կայանման ժամանակ չարգելափակել այլ մեքենաների ճանապարհը և հետիոտնային անցումները:
2.9. Հանգստավայրի տարածք մուտք գործելու և հանգստավայրի տարածքից դուրս գալու համար օգտագործել միայն հատուկ այդ նպատակի համար նախատեսված մուտքերն ու ելքերը: Տեղաշարժը հանգստավայրի արգելապատնեշներով սարքավորված հսկիչ կետերով, ինչպես նաև այլ տարածքներով, որտեղ կան արգելապատնեշներ, թույլատրվում է միայն արգելապատնեշի ամբողջական բացումից հետո։
2․9․1․ Արգելվում է ինքնագնաց մեքենաների և տրանսպորտային միջոցների մուտքը հետիոտնային անցումներ և սալիկապատված տարածքներ։
2․9․2․ Ութից ավելի ուղևոր տեղափոխելու համար նախատեսված տրանսպորտային միջոցների մուտքը հանգստավայր թույլատրվում է միայն Կազմակերպչի տնօրենի կամ նրա լիազոր ներկայացուցչի հրամանով հաստատված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում (օրինակ՝ անցաթուղթ, թույլտվություն, լիազորագիր և այլն):
2.10. Հասարակական կարգի, անվտանգության և հարմարավետության ապահովման նպատակով, եթե այլ բան նախատեսված չէ հանգստավայրի առանձին ծառայությունների օգտագործման կանոններով, Հանգստավայրի տարածքում գործում են հետևյալ սահմանափակումները և արգելքները՝
2.10.1. արգելվում է ալկոհոլային խմիչքների օգտագործումը բարերի, ռեստորանների և սրճարանների տարածքներից դուրս,
2.10.2. Հանգստավայրի ռեստորաններում, սրճարաններում և բարերում արգելվում է օգտագործել դրսից բերված խմիչքներ և սննդամթերք,
2.10.3. արգելվում է ծխախոտի օգտագործումը՝ հատուկ նախատեսված վայրերից դուրս:
2.10.4. արգելվում է օգտագործել թռչող սարքեր (դրոններ, քվադրոկոպտերներ)՝ առանց հանգստավայրի անձնակազմի կողմից նախօրոք տրված համաձայնության և ՀՀ օդային տարածքի օգտագործման կանոնների պահպանման,
2.10.5. արգելվում է դրսևորել հակասոցիալական վարքագիծ, այդ թվում՝ մերկ գտնվել հասարակական վայրերում՝ լեռնադահուկային ուղիներում, ճոպանուղիների վրա, հրապարակներում և սննդի կետերի տարածքներում,
2.10.6. արգելվում է սահնակների, պարապլանների, սառցագլորների և այլ նմանատիպ սարքերի, որոնք չեն հանդիասնում լեռնադահուկային կամ սնոուբորդային սարքավորում, բացառությամբ Կազմակերպչի կողմից հատուկ տրամադրած սարքավորումների, օգտագործումը
2.10.7. արգելվում է հրավառության համար նախատեսված տեխնիկայի պահումն ու օգտագործումը,
2.10.8. արգելվում է պայթուցիկ, դյուրավառ, թունավոր և այլ նմանատիպ նյութերի պահումն ու օգտագործումը, որոնք կարող են վտանգ ներկայացնել այլ անձանց համար,
2.10.9. ամռանը լեռնադահուկային ուղիներում գտնվելը թույլատրվում է միայն լեռնադահուկային անցագրի առկայության պարագայում, եթե այն նախատեսում է մուտք դեպի հանգստավայրի հատուկ նշանակության՝ լեռնային, արշավային և հեծանվային երթուղիներ՝ դրանց առկայության պարագայում՝ երթևեկության սահմանված ուղղության համաձայն,
2.10.10. հանդիպումների, հանրահավաքների, ցույցերի, երթերի և այլ հրապարակային միջոցառումների անցկացումը թույլատրվում է միայն Կազմակերպչի կողմից տրված գրավոր համաձայնությունից հետո,
2.10.11. ապրանքների տարածումը, աշխատանքների և ծառայությունների իրականացումը, ներառյալ հրահանգիչների ծառայությունները և լեռնադահուկային մարզումները, ինչպես նաև գովազդային և այլ նմանատիպ գործողությունները, թույլատրվում են միայն հանգստավայրի վարչակազմի կողմից նախապես տրված գրավոր համաձայնությունից հետո,
2.10.12. Հանգստավայրի տարածքում կոմերցիոն նպատակներով նկարահանումների իրականացման համար անհրաժեշտ է հանգստավայրի վարչակազմի կողմից նախապես տրված գրավոր համաձայնություն: Հանգստավայրում այդ գործունեությունն իրականացնող լրագրողները պարտավոր են պահպանել լրատվամիջոցների մասին գործող օրենսդրությունը։
2․10․13․ Հանգստավայրի տարածքում լեռնադահուկային սպորտաձևի մարզումներ անցկացնելն արտոնվում է բացառապես Կազմակերպչի կողմից լիազորված մարզիչների կողմից: Արգելվում է դրսից հրավիրել կամ ներգրավել մարզիչներ՝ Հանգստավայրի տարածքում մարզումներ իրականացնելու համար: Նման դեպքում տուգանվում են ինչպես մարզիչը, այնպես էլ մարզվողը: Տուգանքի չափը որոշվում է Կազմակերպչի կողմից՝ հաշվի առնելով կոնկրետ խախտման հանգամանքները:

Հոդված 3. Վարքագծի կանոններ լեռնադահուկային սահուղիներին և երթուղիներին

3.1. Երթուղու ընտրությունը պետք է համապատասխանի յուրաքանչյուր անձի սահքի անհատական փորձին և ֆիզիկական պատրաստվածությանը:

3.2. Լեռնադահուկային սահուղին դահուկներով, սնոուբորդով և լեռնադահուկային այլ տեխնիկայով սահքի համար նախատեսված հարթ ուղի է, որը տեղակայված է լեռան լանջին։ Այն ունի հստակ նախանշված սահմաններ և սարքավորված է կողմնորոշման համակարգով՝ երաշխավորելով լանջին գտնվող անձանց անվտանգ և հարմարավետ տեղակայումը և երթևեկությունը: Հանգստավայրում կա սահուղիների 4 տեսակ՝ դասակարգված ըստ դրանցով սահքի դժվարության մակարդակների, որոնք նշված են հետևյալ գույներով.
Կանաչ՝ հեշտ ճանապարհ;
Կապույտ՝ միջին դժվարության երթուղի;
Կարմիր՝ բարձր դժվարության երթուղի;
Սև. առավելագույն դժվարության երթուղի:

3.3. Սահուղում գտնվելիս կամ շարժվելիս դահուկորդը կամ սնոուբորդիստը պետք է խստորեն պահպանի սահմանված գծանշումները և նշանները, ինչպես նաև հետևի հանգստավայրի անձնակազմի, այդ թվում՝ փրկարարների և պարեկի ցուցումներին և պահանջներին: Հանգստավայրում սահմանված կանոններից շեղումը, ինչպես նաև ցուցանակների ն ամրագրված տեղեկությունները անտեսելը դահուկորդի կամ սնոուբորդիստի վրա է դնում սեփական անվտանգության ողջ պատասխանատվությունը:

3.4. Դահուկորդը կամ Սնոուբորդիստը պետք է այնպիսի վարքագիծ դրսևորեն, որ չխանգարեն, չվտանգեն կամ չվնասեն մյուսներին:

3.5․ Բացառությամբ ծայրահեղ անհրաժեշտության դեպքերի՝ Դահուկորդը կամ Սնոուբորդիստը պետք է խուսափեն կանգնել սահուղու նեղ հատվածներում կամ որտեղ տեսանելիությունը սահմանափակված է: Նման տեղերում ընկնելուց հետո Դահուկորդը կամ Սնոուբորդիստը պետք է շարժվեն և ազատեն վազքուղին հնարավորինս արագ:
3.6. Դահուկորդը կամ սնոուբորդիստը պարտավոր է զգուշորեն ընտրել իր շարժման ուղղությունը, որպեսզի վտանգի չենթարկվի սահուղու վրա գտնվողների անվտանգությունը: Սահուղու ստորին հատվածում երթևեկող դահուկորդը կամ սնոուբորդիստը ունի առաջնահերթություն: Սահուղու վերևի հատվածով շարժվող անձը պետք է պահպանի բավականաչափ հեռավորություն, որպեսզի սահուղու ստորին հատվածով շարժվող դահուկորդին կամ սնոուբորդիստին զիջելու հնարավորություն ունենա: Համաձայն ընդհանուր ընդունված կանոնների՝ բախման դեպքում մեղավոր է համարվում վերևից շարժվող դահուկորդը կամ սնոուբորդիստը:

3.7. Սահուղիներով սահելու ժամանակ ընթացողների արագությունների միջև տարբերությունը պետք է մնա ողջամտության սահմաններում՝ ապահովելու ընդհանուր անվտանգությունն ու հարմարավետությունը: Ամենաարագ ընթացողի արագությունը չպետք է գերազանցի ամենադանդաղ ընթացողի արագությունը այնքան, որ դա խաթարի սահուղու անվտանգության կամ ստեղծի անհարմարություններ մյուս օգտատերերի համար: Սահուղիներում սահելիս արագությունը պետք է ընտրվի այնպես, որ այն համապատասխանի սահուղու ծանրաբեռնվածությանը, սահքի միջոցի առանձնահատկություններին, ճանապարհի և եղանակային պայմաններին: Մասնավորապես՝ պետք է հաշվի առնել սահուղու մակերեսի վիճակը, տեսանելիությունը սահքի ուղղությամբ և շրջակա պայմանները: Սահողը պարտավոր է պահպանել այնպիսի արագություն, որը թույլ կտա լիարժեք վերահսկել սահքը և ապահովել սահուղու անվտանգ օգտագործումը՝ համապատասխան կանոնների պահանջներին:
3.8. Դահուկորդը կամ Սնոուբորդիստը կարող են վազանցել այլ Դահուկորդի կամ Սնոուբորդիստի վերևից կամ ներքևից և աջից կամ ձախից, պայմանով, որ բավականաչափ տարածք է թողել վազանցվող Դահուկորդի կամ Սնոուբորդիսատի համար՝ կատարելու որևէ կամային կամ ակամա շարժում: Նույն կանոնը վերաբերում է այն իրավիճակներին, երբ անհրաժեշտ է շրջանցել անշարժ դահուկորդներին, սնոուբորդիստներին կամ հետիոտներին:

3.9. Սահուղի դուրս գալուց կամ երթևեկությունը սկսելուց առաջ դահուկորդը կամ սնոուբորդիստը պարտավոր է ուշադիր զննել սահուղին՝ դեպի վերև և դեպի ներքև իջնող ուղղություններով՝ իր շարժման անվտանգությունը ապահովելու և մյուսների համար հնարավոր վտանգավոր իրավիճակները կանխելու:

3.10. Սահուղիներով իջնել թույլատրվում է միայն դահուկներ կամ սնոուբորդներ օգտագործող սահորդներին: Դահուկորդը կամ սնոուբորդիստը, ով հայտնվում է մի իրավիճակում, երբ պետք է դադարեցնի վայրէջքը (ֆիզիկական սահմանափակումների, սարքավորումների խափանման և այլնի պատճառով), կարող է շարժվել դեպի վեր կամ վար առանց դահուկների կամ սնոուբորդի օգտագործման՝ պահպանելով սահուղու արտաքին եզրին ամենամոտ ճանապարհը։

3.11. Անվտանգությունն ապահովելու համար՝ սահուղում գտնվելիս կամ դահուկներով և սնոուբորդով սահելիս, պարտադիր պահանջվում է օգտագործել սաղավարտ և այլ պաշտպանիչ սարքավորումներ: Առանց պաշտպանիչ սարքավորումների սահելը Հանգստավայրի տարածքում արգելվում է։
3․11․1․ Վարձակալության դեպքում անվճար տրվում է XS չափսի մանկական սաղավարտ։
3․11․2․ Նախապատրաստված երթուղիներից դուրս գտնվող տարածքը և երթուղիների միջև ընկած հատվածները ապահովված չեն պաշտպանիչ կառույցներով, չունեն գծանշումներ և ենթակա չեն պարեկային հսկողության։ Նման տարածքներում առկա է ձնահոսքի պոտենցիալ վտանգ, ինչպես նաև բացակայում են ժայռային գոյացությունների մասին գծանշումները և ցուցանակները: Այս տարածքներում դահուկային կամ սնոուբորդային սպորտով զբաղվող մարդիկ իրենց և շրջապատողների անվտանգության լիակատար պատասխանատվությունը կրում են անձամբ:
3.12. Սարքավորված և գծանշված սահուղիներից դուրս սահքի համար չնախատեսված ուղիների օգտագործումը և դրանցով սահքը խստիվ արգելվում է։
Լեռնադահուկային սահուղում խստորեն պահպանվում են հետևյալ արգելքները.
դահուկներով, սնոուբորդով և լեռնադահուկային այլ սարքավորումներով բարձրանալը թույլատրվում է միայն համապատասխան գծանշումներով առանձնացված հատուկ սարքավորված սահուղիներով․
արգելվում է մուտքը ալկոհոլի կամ թմրամիջոցների ազդեցության տակ.
չմուշկներով ագրեսիվ սահելը և ուրիշների համար սպառնալիք ստեղծելն արգելվում է.
արգելվում է առանց դահուկների կամ սնոուբորդ օգտագործելու գտնվել սահուղում, բացառությամբ հանգստավայրի անձնակազմի և հանգստավայրի վարչակազմի կողմից լիազորված այլ անձանց.
իջնելու համար ցանկացած սարքավորման կամ առարկայի օգտագործումը, բացառությամբ լեռնադահուկների կամ սնոուբորդի, թույլատրվում է միայն սահուղու՝ այդ տեսակի սահուղով վայրէջքի համար նախատեսված լանջերի հատուկ սարքավորված հատվածներում.
Հանգստավայրի վարչակազմի հետ չհամաձայնեցված ծառայությունների մատուցումը կամ այլ գործողությունների կատարումը արգելված է։

3.13. Պատահարի մասին հայտնելու և տուժածին առաջին օգնություն ցուցաբերելու պատասխանատվությունը կրում է պատահարի ականատեսը և/կամ մասնակիցը: Պատահարի մասին պետք է անհապաղ հայտնել Հանգստավայրի փրկարար ծառայությանը՝ օգտագործելով արտակարգ իրավիճակների կառավարման համար համապատասխան կոնտակտային համարը: Մինչ առողջարանային փրկարար ծառայության մասնագետների ժամանումը, վկան կամ մասնակիցը պարտավոր է մնալ դեպքի վայրում և իր հնարավորությունների սահմաններում օգնություն ցուցաբերել տուժածին։
3.14. Եթե դահուկորդները կամ սնոուբորդիստները պատահարին ականատես են լինում, անկախ դրանում նրանց մասնակցության ակտիվությունից, պետք է իրականացվի կոնտակտային տվյալների փոխանակում՝ ներառյալ հեռախոսահամարները, անունները և հասցեները: Բացի այդ, վերոնշյալ կոնտակտային տվյալները պետք տրամադրվեն Հանգստավայրի փրկարար ծառայությանը հետևյալ համարով՝ + 374 012 71 77 17։

Հոդված 4. Կազմակերպչի ինտերնետային կայքէջով Ծառայությունների պատվիրման, ամրագրումների, հաշվարկների և պատվիրված Ծառայությունների չեղարկման ընթացակարգը

4.1. Ծառայությունների ամրագրումը կատարվում է հաճախորդի կողմից Կազմակերպչի ինտերնետային կայքում (https://myler.am/) «Տոմսեր» բաժնում (այն ծառայությունների համար, որոնք հասանելի են պատվերի համար նշված կայքում)՝ անհրաժեշտ տվյալների լրացմամբ և «Գնել» կոճակի սեղմմամբ։
4.1.1. Կայքում պատվերի ձևակերպման համար հաճախորդը պարտավոր է տրամադրել միայն արդի և ճշմարիտ տեղեկություններ, քանի որ դրանք կարող են օգտագործվել հետագայում՝ ծառայության տրամադրման համար անհրաժեշտ փաստերի վավերացման նպատակով։ Հաճախորդներին արգելվում է ստեղծել արտաքին հղումներ կամ պատճենել կամ հետևել կայքի բովանդակությանը՝ այն եղանակներով, որոնք նախատեսված չեն կայքի կողմից։ Նշված պայմանների խախտման դեպքում Կազմակերպիչը կարող է հրաժարվել համապատասխան ծառայությունների տրամադրումից՝ առանց փոխհատուցման։
4.1.2. Հաճախորդի կողմից ձևակերպված պատվերը ենթակա է պահպանման և պետք է վճարվի կայքում նշված ժամկետներում։ Նշված ժամանակահատվածի ավարտից հետո պատվերը ավտոմատ կերպով չեղարկվում է։ Չեղարկման դեպքում հաճախորդը պետք է ինքնուրույն վերականգնի պատվերը՝ նոր պատվեր ձևակերպելով։
4.2. Հաճախորդը պարտավոր է կատարել պատվերի վճարումը միայն Կայքում նշված անկանխիկ վճարման համակարգերի միջոցով։
4.3. Պատվերի հաջող վճարումից հետո հաճախորդի կողմից նշված էլ. փոստին ուղարկվում է էլեկտրոնային հաստատում։ Էլեկտրոնային նամակում նշվում են պատվերի մանրամասները՝ համապատասխան ծրագրային կոդով։ Եթե ամրագրումից բխող պայմանները պահանջում են առանձին փաստաթղթերի տրամադրում՝ համապատասխան ծառայություններից օգտվելու համար, օրինակ՝ էլեկտրոնային փոխադրման տոմս, հյուրանոցում ամրագրում և հաստատում, այդ փաստաթղթերը ևս ուղարկվում են էլեկտրոնային ծանուցմամբ։
4.3.1. Կայքով վճարված Ծառայություններին հասանելիություն ստանալու համար, Հաճախորդն պարտավոր է ներկայացնել իր էլ. փոստի հասցեով ստացված էլեկտրոնային հաստատումը՝ Հանգստավայրի՝ համապատասխան ծառայությունների համար նախատեսված տարածքներում՝ դրամարկղերում, հյուրանոցում կամ վարձակալության կետում։ Հաճախորդն պարտավոր է ներկայացնել նաև անձը հաստատող փաստաթուղթ։ Լեռնադահուկային վերելակներին հասանելիություն տրամադրող անցագրի ստացման համար անհրաժեշտ է էլեկտրոնային ծանուցմամբ ստացված ծրագրային կոդը սքանավորել Հանգստավայրի տարածքում տեղակայված հատուկ ավտոմատներով։

4.3.2. Կայքով կատարված և վճարված պատվերի չեղարկման համար ( եթե այն համապատասխանում է 4.4-րդ կետի պահանջներին), հաճախորդն պետք է հաջորդաբար կատարի հետևյալը․
մուտք գործել կայքում իր անձնական հաշիվ՝ օգտագործելով նույնականացման տվյալները (մուտքանուն և գաղտնաբառ),
անձնական հաշվին մուտք գործելուց հետո սեղմել «Հայտի չեղարկման հարցում» կոճակը,
«Հայտի չեղարկում» բաժնում, լրացնել տրամադրված ձևը, նշելով հայտի չեղարկման պատճառը, և սեղմել «Ուղարկել չեղարկման հարցում» կոճակը:
Չեղարկման հարցման վերամշակման արդյունքում, կայքում հաճախորդի անձնական հաշվին կհայտնվի տեղեկություն չեղարկված հայտի և վճարման վերադարձի մասին՝ հաշվի առնելով 4.4-րդ կետում նշված պայմանները:
4.4. Վճարված պատվերի չեղարկումը իրականցվում է հետևյալ պայմանների պահպանմամբ.
4.4.1. Ինստրուկտորների ծառայությունների և լեռնադահուկային դպրոցի դասընթացների համար վճարված պատվերի չեղարկման դեպքում, վճարված գումարի ամբողջական վերադարձը թույլատրվում է միայն ծառայությունից օգտվելուց ոչ ուշ քան 24 ժամ առաջ ուղարկված չեղարկման վերաբերյալ նախնական ծանուցմամբ: Այս ժամկետից ուշ ծանուցելու դեպքում համապատասխան պատվերի արժեքը չի փոխհատուցվում։
4.4.2. Լեռնադահուկային վերելակների օգտագործման վճարված պատվերի չեղարկման դեպքում վճարված գումարի վերադարձը թույլատրվում է միայն, եթե պատվերը չեղարկվել է դրա օգտագործման համար նախատեսված ամսաթվից առաջ, եթե այդ պատվերը արված է հստակ ամսաթվով, կամ լեռնադահուկային վերելակներին հասանելիություն նախատեսող լեռնադահուկային անցագրի գործողության ժամկետի ավարտից առաջ։ Այլ դեպքերում վճարման վերադարձ չի իրականացվում։
4.4.3. Հյուրանոցի ամրագրումից հրաժարվելու դեպքում ծառայության համար վճարման վերադարձը թույլատրվում է համաձայն ստացված ծանուցման մեջ նշված ժամկետների:

Հոդված 5. Բազմակի կամ մեկանգամյա օգտագործման լեռնադահուկային անցագրերի տրամադրման և օգտագործման կանոններ

5.1. Հանգստավայրի տարածքում մատուցվող որոշ տեսակի ծառայություններից օգտվելու համար Հաճախորդը պարտավորովում է ձեռք բերել Լեռնադահուկային անցագիր։
5․1․1․ Մեկանգամյա օգտագործման լեռնադահուկային անցագիրը հասարակ փաստաթողուղթ է, որում նախատեսված է Կազմակերպչի Վերելակներից մեկ անգամ օգտվելու Հաճախորդի իրավունքը՝ համաձայն սույն Կանոնակարգի, Հանգստավայրի տարածքում գործող այլ կանոնների՝ ներառյալ բայց չսահմանափակելով՝ վարձույթի կանոնները, Հանգստավայրի դահուկային դպրոցի դասընթացների պայմանները, սահուղիների կանոնները, և Կազմակերպչի համապատասխան ծառայությունները կարգավորող այլ փաստաթղթերի:
5․1․2․ Բազմակի օգտագործման լեռնադահուկային անցագիրը (այսուհետ՝ նաև սքի-փասս) մագնիսական քարտ է, որի վրա ծրագրավորված է Կազմակերպչի հատուկ ծառայություններից որոշակի ժամկետով և/կամ քանակով օգտվելու կոնկրետ Հաճախորդի իրավունքը՝ համաձայն սույն Կանոնակարգի և Կազմակերպչի համապատասխան ծառայությունները կարգավորող այլ փաստաթղթերի:
5․1․2․1․ Բազմակի օգտագործման լեռնադահուկային անցագրով տրամադրվում է Հանգստավայրի լեռնադահուկային վերելակներով և/կամ ճոպանուղիներով տեղափոխություն (Կազմակերպչի սակագների համաձայն), ինչպես նաև Հանգստավայրի <<Քոթոթ>> լեռնադահուկային դպրոցի տարածք մուտքի հնարավորություն:
5.3. Լեռնադահուկային անցագիր ձեռք բերելիս Կազմակերպիչը իրավունք ունի Հանգստավայրի տոմսարկղում անցագիր գնելու/ստանալու պահին անցկացնել Հաճախորդի դեմքը լուսանկարելու և տրամադրված սքի-փասի վրա լուսանկարը գրանցելու ընթացակարգ, ընդ որում՝ յուրաքանչյուր Հաճախորդից կարող է պահանջվել ներկայացնել իր անձը հաստատող փաստաթուղթը: Շրջանցիկ սարքերի (տուրնիկետների) միջով անցնելու ժամանակ Կազմակերպիչը իրավունք ունի լուսանկարել Հաճախորդին՝ համեմատական վերլուծություն իրականացնելու նպատակով։
5.4․ Անձը, ով առանց համապատասխան լեռնադահուկային անցագրի կամ այլ անձի լեռնադահուկային անցագրով օգտվում է ծառայություններից, որոնց օգտագործումը թույլատրվում է միայն համապատասխան լեռնադահուկային անցագրով, ինչպես նաև այն անձը, ով իր լեռնադահուկային անցագիրը փոխանցել է մեկ այլ անձի կամ կորցրել է կամ խախտել է սույն հոդվածով, Կանոնակարգով, Հանգստավայրի տարածքում գործող այլ կանոններով՝ ներառյալ բայց չսահմանափակելով՝ վարձույթի կանոնները, Հանգստավայրի դահուկային դպրոցի դասընթացների պայմանները, սահուղիների կանոնները, ինչպես նաև այլ նորմատիվ ակտերով սահմանված դրույթները, առանց որևէ փոխհատուցման զրկվում են համապատասխան ծառայություններից օգտվելու իրավունքից, իսկ օգտագործվող լեռնադահուկային անցագիրը զրոյացվում և ապաակտիվացվում է:
5․5․ Լեռնադահուկային անցագրեր ձեռք բերելիս կեղծ փաստաթղթերի օգտագործման, ինչպես նաև կեղծ լեռնադահուկային անցագրերի օգտագործման և/կամ այլ ոչ իրավաչափ արարքի հայտնաբերման պարագայում համապատասխան տեղեկատվությունը փոխանցվում է իրավապահ մարմիններին՝ ենթադրյալ իրավախախտման կատարման մեջ կասկածվող անձանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար։
5․6․ Կորցրած, գողացված, կորած կամ վնասված լեռնադահուկային անցագրերի փոխարինումը հնարավոր է միայն դրա համար հավելյալ վճարում կատարելով: Նոր լեռնադահուկային անցագիրը տրվելու է այն գործողության ժամկետով, ինչ ժամկետով որ տրված էր փոխարինվող լեռնադահուկային անցագիրը։
5.7. Բազմակի կամ մեկանգամյա օգտագործման լեռնադահուկային անցագրերից օգտվելիս հասանելի ծառայությունների ժամկետը և դրանց վավերականությունը որոշվում են Կազմակերպության Սակագներում տվյալ անցագրի տեսակի նկարագրության մեջ նշված պայմաններին համապատասխան:
5.8. Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում լեռնադահուկային անցագրով նախատեսված ծառայություններից օգտվելու ընթացքում եղանակային պայմանների փոփոխության համար։ Լեռնադահուկային անցագիր ունեցող անձը պարտավոր է ինքնուրույն ծանոթանալ եղանակի տեսությանը` օգտագործելով ցանկացած հասանելի միջոց՝ հաշվի առնելով, որ լեռնային շրջաններում եղանակային պայմանները կարող են անսպասելի և արագ փոխվել։
5.9. Նոր մագնիսական քարտ ստանալու ընթացակարգը հետևյալն է.
1) վճարել նոր մագնիսական քարտի թողարկման ծախսերը՝ ըստ գործող սակագների.
2) տրամադրել վճարումը հաստատող ֆիսկալ անդորրագրի կամ էլեկտրոնային փոստով ստացված՝ 4-րդ հոդվածի համաձայն պատվերի և համապատասխան ծրագրային ծածկագրի մասին տեղեկություններ պարունակող հաստատումը։

Հոդված 6․ Լեռնադահուկային վերելակների օգտագործման դրույթներ

6.1. Սույն Կանոնակարգում օգտագործվող «Լեռնադահուկային Վերելակ», այդ թվում՝ ճոպանուղիները՝ խցիկավոր, նստարանավոր և այլն, (այսուհետ՝ նաև Վերելակ) եզրույթը վերաբերում է մեխանիկական սարքավորմանը, որը նախատեսված է ինչպես ուղևորների, այնպես էլ բեռների ուղղահայաց տեղափոխման, բարձրացման կամ իջեցման համար:
Ուղևորը Հաճախորդն է, ով օգտվում է Վերելակի ծառայություններից:
6․1․1․ Հանգստավայրի ճոպանուղիներով և/կամ լեռնադահուկային այլ վերելակներով (միասին այսուհետ՝ նաև լեռնադահուկային վերելակներ) տեղափոխման հասանելիություն ունենալու համար անհրաժեշտ է բազմակի կամ մեկանգամյա օգտագործման լեռնադահուկային անցագիր:
6.2. Ուղևորները պատասխանատվություն են կրում սույն Կանոնակարգին, Հանգստավայրի տարածքում գործող այլ կանոններին՝ ներառյալ բայց չսահմանափակելով՝ վարձույթի կանոնները, Հանգստավայրի դահուկային դպրոցի դասընթացների պայմանները, սահուղիների կանոնները, ինչպես նաև հանգստավայրի տարածքում գործող այլ նորմատիվ ակտերին ծանոթանալու և դրանց պահանջների պահպանման համար:
6.2.1. Ուղևորները պատասխանատվություն են կրում Հանգստավայրի տարածքում իրավիճակը գնահատելու համար՝ վերլուծելով վերաբերելի ինֆորմացիան, ներառյալ՝

  • Օդերևութաբանական պայմանները,
  • Երթուղիների և սահուղիների վիճակը,
  • պաշտոնական ինտերնետային կայքի, ձայնային ծանուցումների և այլ տեղեկատվական միջոցների տրամադրած տվյալները:

6.2.2. Յուրաքանչյուր ուղևոր ինքն է որոշում և ինքն է պատասխանատու իր և իր ուղեկիցների (ներառյալ՝ երեխաները կամ հատուկ կարիքներ ունեցող անձինք) Վերելակից անվտանգ օգտվելու կարողության գնահատման համար:
6.2․3․ Կազմակերպիչն իրավունք ունի սահմանափակելու ուղևորի Վերելակից օգտվելու իրավունքը, եթե ուղևորը խախտում է սույն Կանոնակարգը։
6.2.4․ Վերելակից օգտվելով, ինչպես նաև այդ նպատակով լեռնադահուկային անցագիր ձեռք բերելով ուղևորն իր համաձայնությունն է հայտնում, որ լիարժեք տեղեկացված է սույն Կանոնակարգին և դրա դրույթներին, ինչպես նաև պարտավորվում է խստորեն պահպանել դրանք:
6.3․ Վերելակ մուտք գործելու իրավունքը տրվում է միայն գործող լեռնադահուկային անցագիր ունեցող անձանց։
6.4. Վերելակների որոշակի հատվածներ կամ երթուղիներ կարող են ժամանակավորապես կամ մշտապես փակվել կամ սահմանափակվել՝ պայմանավորված հետևյալ գործոններով՝

  • Օդերևութաբանական անբարենպաստ պայմաններ,
  • Տեխնիկական խնդիրներ,
  • Անվտանգության այլ նկատառումներ:

6.5. Ուղևորը պետք է օգտվի վերելակներից դրանց հանգստավայրի աշխատանքային գրաֆիկին և Վերելակից օգտվելու հետևյալ պայմաններին համապատասխան՝

  • Վերելակ մուտք գործելը թույլատրվում է միայն կայանների հատուկ նախատեսված հատվածներից և միայն հանգստավայրի աշխատակցի ներկայությամբ: Վերելակ մուտք գործելու կամ դուրս գալու համար օգնության կարիք ունեցող Ուղևորները պետք է աշխատակցին նախօրոք այդ մասին տեղյակ պահեն․
  • եթե Ուղևորը Վերելակում գտնում է օտար իրեր՝ պետք է չշոշափի դրանք, չփորձի բացել կամ ուսումնասիրել։ Փոխարենը, պետք է անհապաղ հաղորդի գտնված իրի մասին Հանգստավայրի տեղեկատվական կենտրոնի հեռախոսահամարով, ինչպես նաև Վերելակից դուրս գալուց անմիջապես հետո տեղեկացնի հանգստավայրի աշխատակցին․
  • եթե անձը լեռնադահուկային վերելակն օգտագործում է սահուղիներից օգտվելու նպատակով՝ վերելակի միջոցով սահուղու մոտ տեղափոխվելու համար, և եթե նա կրում է լեռնադահուկային համազգեստ և սահքի համար անհրաժեշտ սարքավորումներ, ապա պարտադիր է պաշտպանիչ սաղավարտի առկայությունը։ Պաշտպանիչ սաղավարտի բացակայության դեպքում տվյալ անձի մուտքը լեռնադահուկային վերելակ արգելվում է։
  • Վերելակում գտնվել թույլատրվում է միայն նստած․ շարժվելու ընթացքում ուղևորը պարտավոր է պահպանել նստած դիրքը, բացառությամբ ժապավենային և բուգելային սարքերի օգտագործման․
  • եթե լեռնադահուկային վերելակը կանգնում է կամ դադարում է շարժվել, ուղևորը չպետք է փորձի ինքնուրույն լքել սարքը․ պետք է մնա իր տեղում, ուշադիր լսի հայտարարությունները և հետևի հանգստավայրի աշխատակիցների ցուցումներին․
  • կայանին մոտենալիս ուղևորը պետք է հետևի հանգստավայրի աշխատակիցների ցուցումներին: Դուրս գալու ընթացքում և հետո պետք է չխանգարել մյուս ուղևորներին։ Եթե հնարավոր չէ լքել խցիկը կամ իջնել նստատեղից նախքան նշանակված սահմանը կամ իջնելու համար նախատեսված վայրը, ուղևորը պետք է մնա իր տեղում և սպասի Հանգստավայրի աշխատակիցների հրահանգներին․
  • Վերելակից դահուկներով կամ սնոուբորդով դուրս գալիս ուղևորը պետք է շարժվի ուղիղ գծով և չպետք է հատի այլ ուղևորների իջնելու ուղղությունը․
  • եթե Վերելակը խցիկավոր է, ապա հասնելով կայան, ուղևորնը պետք է սպասի խցիկի դռների ամբողջական բացմանը։

6.5.1․ Լեռնադահուկային նստարանավոր Վերելակի օգտագործման համար սահմանված է հետևյալ կարգը․
Նստելու կարգը.

  • Ուղևորը պարտավոր է կանգնել մեկ գծի վրա՝ ըստ նախանշանների, համաձայն մոտեցող նստարանի ուղղությանը։
  • Նստելուց հետո անհրաժեշտ է իջեցնել անվտանգության ձողը՝ ապահովելով անվտանգությունը։
  • Ոտքերը պետք է տեղադրվեն համապատասխան հենակների վրա՝ շարժման ընթացքում կայունություն պահպանելու համար։
    Տեղաբաշխման կարգը.
  • Եթե նստարանը մասնակի է բեռնված կամ բեռնված չէ, ուղևորը պարտավոր է զբաղեցնել կենտրոնական դիրքը՝ ծանրության հավասարաչափ բաշխման և սարքի բնականոն աշխատանքի ապահովման համար։

6․5․2․ Նստարանավոր Վերելակի օգտագործման հատուկ պայմանները․

  • ուղևորը պարտավոր է հանել ուսապարկը և այն պահել ձեռքով,
  • արգելվում է ճոճել նստատեղը, բարձրացնել անվտանգության ձողը, լքել նստատեղը, ոտքերը դնել պաշտպանական կափարիչների վրա,
  • ուղևորը կարող է նստել միայն ոտքերին ամրացված լեռնադահուկներով (մեկ ձեռքով վերցնելով դահուկների ձողերը) իսկ սնոուբորդիստները՝ ոտքին ամրացված սնոուբորդով,
  • բեռներով փոխադրման դեպքում նախքան նստելը այն անհապաղ ամրացնել հատուկ կեռիկին՝ հետևելով աշխատակցի կամ հատուկ նշաններով ներկայացված ցուցումներին, կամ դիմել աշխատակցին և խնդրել նրան ամրացնել անհրաժեշտ ձևով,
  • իջնելուց հետո անմիջապես հանել խցիկից ամրացված սարքը կամ դիմել աշխատակցին օգնելու համար,
  • արգելվում է ինքնուրույն, առաց Հանգստավայրի աշխատակցի հատուկ ցուցման, իջեցնել կամ բարձրացնել անվտանգության ձողերը և/կամ ապակյա կափարիչները

6.6. Վերելակի օգտագործման ընթացքում խստիվ արգելվում է՝

  • խախտել հիգիենայի կանոնները, լինել կեղտոտ հագուստով,
  • մուտք գործել Վերելակ, եթե այն փակ է Հաճախորդների համար,
  • Վերելակ մուտք գործել կամ Վերելակից դուրս գալ սահմանված գոտիներից դուրս կամ առանց հանգստավայրի աշխատակիցների,
  • շարժման ընթացքում փորձել բացել Վերելակի խցիկի դռները կամ բարձրացնել անվտանգության ձողը, ճոճել Վերելակը կամ կանգնել
  • Վերելակից որևէ բան դուրս նետել,
  • Վերելակը աղտոտել կամ ներսում աղբ թողնել
  • վնաս հասցնել սարքավորումներին և մետաղական կառուցվածքներին կամ պատճառել ցանկացած այլ տեսակի վնաս (թողնել գրառումներ, տեղադրել պիտակներ և այլն),
  • ծխել կամ օգտագործել ծխախոտային միջոցներ, գտնվել ալկոհոլի կամ թմրամիջոցների ազդեցության տակ,
  • տեղափոխել պայթուցիկ, հրդեհավտանգ և թունավոր նյութեր, զենք, այլ իրեր, որոնք սպառնում են ուղևորների և աշխատակիցների անվտանգությանը, ինչպես նաև իրեր, որոնք գերազանցում են սարքի շարժական կազմի չափսերը,
  • հայհոյել, կռվել և այլ կերպ խախտել հասարակական կարգը,
  • խոչընդոտել Վերելակի աշխատանքը,
  • վտանգ ստեղծել այլ ուղևորների համար,
  • տարածել ապրանքներ, ծառայություններ կամ գովազդային նյութեր՝ առանց Կազմակերպչի կողմից սահմանված ընթացակարգով նախօրոք ստացված թույլտվության։
  • տեղադրել դահուկները և/կամ սնոուբորդը և/կամ այլ լեռնադահուկային սարքավորումները խցիկավոր Վերելակի խցիկի ներսում։

6․7․ Կազմակերպչի պահանջները վերելակի անվտանգության և շահագործման կանոնների պահպանման վերաբերյալ պարտադիր են բոլոր Հաճախորդների համար՝ ապահովելու սարքի անվտանգությունը և նախապատրաստելու վնասների կանխարգելումը։
6․7․1․ Վերելակների օգտագործման պայմանների խախտման դեպքում Հաճախորդի կողմից ինչպես Կազմակերպչին, այնպես էլ այլ անձանց պատճառված վնասի ամբողջական պատասխանատվությունն ընկնում է Հաճախորդի վրա: Հաճախորդը պարտավոր է փոխհատուցել Կազմակերպչին և/կամ վնաս կրած այլ անձանց պատճառված վնասը, որը կարող է ներառել նվազագույնը 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամի չափով նյութական փոխհատուցում: Բացի այդ, պայմանների խախտումը կարող է առաջացնել լրացուցիչ տուգանքների կիրառման և վնասների հատուցման իրավական հիմքեր։
6.8. Մինչև Վերելակով տեղափոխման համար լեռնադահուկային անցագիր ձեռք բերելը, հատուկ կարիքներ ունեցող/սահմանափակ հնարավորություններով ուղևորները և/կամ նրանց ուղեկցողները պարտավոր են հայտնել հանգստավայրի աշխատակիցներին ֆիզիկական սահմանափակումների և հնարավոր լրացուցիչ օգնության անհրաժեշտության մասին:
Հատուկ սարքերի (հաշմանդամի սայլակ, սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար սպորտային սարքերի) օգտագործման դեպքում, այդ սարքերը պետք է ստուգվեն և հաստատվեն հանգստավայրի աշխատակիցների կողմից:
6.9. 14 տարեկանից ցածր երեխաները կարող են տեղափոխվել Վերելակով ինչպես մեծահասակների ուղեկցությամբ, այնպես էլ ինքնուրույն, սակայն բոլոր դեպքերում երեխայի տեղափոխման ռիսկը կրում է երեխային ուղեկցող մեծահասակը, ով պարտավոր է գնահատել երեխաների վիճակը և կազմակերպել նրանց անվտանգ մուտքը և/կամ ելքը, տեղափոխումը և դուրս գալը, տեղեկացնել երեխաներին Վերելակում վարքագծի կանոնների մասին, հատկապես՝ Վերելակի կանգնելու դեպքում:
1 տարեկանից ցածր երեխաներին լեռնադահուկային սարքերից օգտվելը խորհուրդ չի տրվում։ Բոլոր դեպքերում Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում երեխաների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար։
6.10. Լեռնադահուկները, սնոուբորդները և/կամ այլ լեռնադահուկային սարքավորումները տեղափոխվում են հատուկ բաժիններում, որոնք գտնվում են խցիկի բացվող դռների արտաքին կողմում, իսկ լեռնադահուկների ձողերը տեղափոխվում են խցիկի ներսում։ Փոքր չափսերի ձեռքի բեռների փոխադրումը կարող է թույլատրվել, եթե սարքավորման տեխնիկական վիճակին սպառնալիք չկա և ուղևորների համար վտանգ չի առաջանա։
6.11. Դժբախտ պատահարի ականատես լինելու դեպքում անմիջապես պետք է տեղեկացնել Հանգստավայրի տեղեկատվական կենտրոնի հեռախոսահամարով: Լեռնադահուկային վերելակից դուրս գալուց անմիջապես հետո տեղի ունեցած պատահարի մասին պետք է լրացուցիչ տեղեկացնել հանգստավայրի աշխատակցին։