
սեզոնին




սեզոնին




սեզոնին




սեզոնին




սեզոնին




սեզոնին




սեզոնին




սեզոնին

Եզակի լեռնային համալիր տարվա բոլոր եղանակների համար
Մայլեռ Մաունթին Ռեզորթ
Վերջնական փուլ
Դահուկասահքի գոտի
17 հիմնական ճոպանուղի
102 կմ սահուղի
972 մետր անկում սահուղիներով
Հանգստավայրի հիմնական տարածք
Ընդհանուր թվով 13,436 միավոր կացարան՝ նախատեսված 72,238 անձի համար
Ավելի քան 4,000 կայանատեղի
Հանգստավայրի գոտիները
Հանգստավայրի հիմնական գոտի
Բարձրադիր գոտի
Լճին հարող և գոլֆի համար նախատեսված գոտի
Մայլեռ Մաունթին Ռեզորթ
Տեղեկացիր
սահուղիների աշխատանքի, կարգավիճակի, ճոպանուղիների աշխատանքի, եղանակային պայմանների, նորությունների և այլնի մասին։
Մայլեռն այսօր
Մայլեռում արդեն գործել են երեք ճոպանուղիներ՝ Nare’s Express նստատեղային, Angeline (Էնջըլայն) 1 և Angeline 2 տասը տեղանոց հոնդոլային ճոպանուղիները, որոնք հնարավորություն են ընձեռում հյուրերին համալիրի սկզբնական կետից բարձրանալ ﬕնչև համալիրի աﬔնաբարձր գագաթ 2850 ﬔտր բարձրություն, որտեղից բացվում է աննկարագրելի տեսարան դեպի Արարատ, Արա, Արագած և Հատիս լեռները և շուրջ 21 կմ սահուղիներ, որոնք համապատասխանում են Եվրոպական բոլոր 4 բարդություններին՝ համապատասխան գունային որակավորուﬓերով: Համալիրը հագեցած է արհեստական ձնագոյացման գերժամանակակից համակարգով, որի շնորհիվ Մայլեռն ունի երաշխավորված սեզոն և բարձր որակի սահուղիներ։ Համալիրում առդեն գործում են 4 ռեստորաններ, դահուկային դպրոց, օլիմպիական սառցադաշտ, թյուբինգ զոնա, ուղղաթիռային էքսկուրսիաներ։


Առաջին ներդրումային հնարավորությունները Մայլեռում
Մայլեռ հանգստավայրը շուրջ երեք տարի շարունակ ակտիվ զարգացում է ապրում՝ դառնալով տարածաշրջանի ամենամեծ ներդրումային պոտենցիալ ունեցող ուղղություններից մեկը։
Այսօր արդեն բացվել են նոր հնարավորություններ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել և ձեռք բերել ski-in-ski-out բնակարաններ։
Ամրագրեք ձեր ճոպանուղու տոմսը։
Angeline ճոպանուղու աշխատանքային ժամերը` 09:00-18:00
Nare’s Express ճոպանուղու աշխատանքային ժամերը` 09:00-17:30

Դոպելմայր ընկերության ապրանքանւշի գերժամանակակից ճոպանուղի Մայլեռում
Մայլեռում գործում է համաշխարհային ճանաչում ունեցող Doppelmayr ընկերության արտադրած նորագույն վեցտեղանոց նստատեղային ճոպանուղին։ Ճոպանուղին ունի ժամում 2400 ուղևոր տեղափոխելու կարողություն և զարգացնում է մինչև վայրկյանում 6.5 մետր արագություն։ Այս ճոպանուղու ստորին կայանը գտնվում է ծովի մակերևույթից 2000 մետր բարձրության վրա, իսկ վերին կայանը՝ 2400 մետր բարձրության վրա, որտեղից բացվում է մոտ 7 կիլոմետր երկարությամբ սահուղիների համալիր։ 2024 թվականին գործարկվեցին նաև Angeline 1 և Angeline 2 տաստեղանոց հոնդոլային ճոպանուղիները, որոնք համալիրը հասանելի են դարձնում մինչև դրա ամենաբարձր կետը՝ 2850 մետր բարձրություն, ապահովելով հարմարավետ ու արագ վերելք։
Մայլեռ լեռնադահուկային համալիր
Մեդիա և Իրադարձություններ
Ներբեռնեք Մայլեռ Մաունթին Ռեզորթի հավելվածը սահադաշտի առցանց տոմս գնելու համար:
