Սահուղիներ եվ ճոպանուղիներ

Մայլեռ

Սահուղիներ եվ ճոպանուղիներ

Արդեն երրորդ սեզոնն է, ինչ Մայլեռում գործում է աշխարհահռչակ Դոպելմայր ընկերության 6 նստատեղային գերժամանակակից ճոպանուղին։ Ժամում 2400 ուղևոր թողունակությամբ ճոպանուղին զարգացնում է 6.5 մետր վայրկյան արագություն: Այս ճոպանուղու ստորին կայանը գտնվում է ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա և հասնում է մինչև 2400 մետր։

2024/2025 սեզոնին Մայլեռում կգործեն ևս երկու ՝ Angeline մեկ և Angeline երկու տասը տեղանոց հոնդոլային ճոպանուղիները, որոնք հնարավորություն կընձեռեն հյուրերին համալիրի սկզբնական կետից բարձրանալ մինչև համալիրի ամենաբարձր գագաթ 2850 մետր բարձրություն, որտեղից բացվում է աննկարագրելի տեսարան դեպի Արարատ, Արա, Արագած և Հատիս լեռները և շուրջ 21 կմ սահուղիներ, որոնք համապատասխանում են Եվրոպական բոլոր 4 բարդություններին՝ համապատասխան գունային որակավորումներով:

Մայլեռ

Ընդհանուր առմամբ, հանգստավայրում պլանավորվում է տեղադրել 17 ճոպանուղի՝

Ավարտական փուլում լեռնադահուկային համալիրը կունենա շուրջ 102 կմ բարձր որակի մշակվող սահուղիներ, ներառելով բարդության 4 մակարդակ, իսկ ճոպանուղիների ընդհանուր թողունակությունը կկազﬕ 41400 մարդ ﬔկ ժամում ևսահուղիներում կկարողանա ﬕաժամանակ ընդունել 17,000 սահողի։

2 հատ 10 տեղանոց հոնդոլային ճոպանուղիներ,

4 հատ 6 տեղ և 5 հատ 4 տեղ թողունակությամբ առանձնացվող շարժակազմով
նստատեղային ճոպանուղիներ,

6 հատ 4 տեղ թողունակությամբ ֆիքսված շարժակազմով նստատեղային ճոպանուղի,

բուգելային ճոպանուղիներ սկսնակների համար։