Գնելով Մայլեռ Մաունթայն Ռեզորթի ճոպանուղու (այսուհետ նաև՝ Ճոպանուղի) տոմս և/կամ օգտվելով Մայլեռ Մաունթայն Ռեզորթի սահուղիներից (այսուհետ նաև՝ Սահուղիներ) և/կամ գտնվելով Սահուղիների վրա՝ Դահուկորդը և/կամ Սնոուբորդիստը պարտավորվում են հետևել ստորև նշված կանոններին և դրանք պարտադիր են վերջիններիս համար.
Սույն կանոնների իմաստով.
Դահուկորդ է համարվում այն ֆիզիկական անձը, ով դահուկներով և/կամ առանց դահուկների գտնվում է և/կամ սահում է Սահուղիների վրա.
Սնոուբորդիստ է համարվում այն ֆիզիկական անձը, ով սնոուբորդով և/կամ առանց սնոուբորդի գտնվում է և/կամ սահում է Սահուղիների վրա.
Դահուկորդը կամ Սնոուբորդիստը պետք է այնպիսի վարքագիծ դրսևորեն, որ չվտանգեն կամ չվնասեն մյուսներին:
Սահուղիներով սահելու ժամանակ ընթացողների արագությունների միջև տարբերությունը պետք է մնա ողջամտության սահմաններում՝ ապահովելու ընդհանուր անվտանգությունն ու հարմարավետությունը: Ամենաարագ ընթացողի արագությունը չպետք է գերազանցի ամենադանդաղ ընթացողի արագությունը այնքան, որ դա խաթարի սահուղու անվտանգության կամ ստեղծի անհարմարություններ մյուս օգտատերերի համար: Սահուղիներում սահելիս արագությունը պետք է ընտրվի այնպես, որ այն համապատասխանի սահուղու ծանրաբեռնվածությանը, սահքի միջոցի առանձնահատկություններին, ճանապարհի և եղանակային պայմաններին: Մասնավորապես՝ պետք է հաշվի առնել սահուղու մակերեսի վիճակը, տեսանելիությունը սահքի ուղղությամբ և շրջակա պայմանները: Սահողը պարտավոր է պահպանել այնպիսի արագություն, որը թույլ կտա լիարժեք վերահսկել սահքը և ապահովել սահուղու անվտանգ օգտագործումը՝ համապատասխան կանոնների պահանջներին:
Հետևից եկող Դահուկորդը կամ Սնոուբորդիստը պետք է ընտրեն այնպիսի ուղի, որպեսզի չվնասեն դիմացի Դահուկորդին/ներին կամ Սնոուբորդիստին/ներին:
Դահուկորդը կամ Սնոուբորդիստը կարող են վազանցել այլ Դահուկորդի կամ Սնոուբորդիստի վերևից կամ ներքևից և աջից կամ ձախից, պայմանով, որ բավականաչափ տարածք է թողել վազանցվող Դահուկորդի կամ Սնոուբորդիսատի համար՝ կատարելու որևէ կամային կամ ակամա շարժում:
Գծանշված սահուղով անցնող Դահուկորդը կամ Սնոուբորդիստը կանգառից հետո սահելը վերսկսելիս կամ սահուղով դեպի վերև շարժվելիս պետք է նայի վազքուղով դեպի վերև և ներքև, որպեսզի չվտանգի իրեն կամ այլ անձանց:
Բացառությամբ ծայրահեղ անհրաժեշտության դեպքերի՝ Դահուկորդը կամ Սնոուբորդիստը պետք է խուսափեն կանգնել սահուղու նեղ հատվածներում կամ որտեղ տեսանելիությունը սահմանափակված է: Նման տեղերում ընկնելուց հետո Դահուկորդը կամ Սնոուբորդիստը պետք է շարժվեն և ազատեն վազքուղին հնարավորինս արագ:
Ոտքերի վրա բարձրացող կամ իջնող Դահուկորդը կամ Սնոուբորդիստը պետք է տեղափխվի սահուղու որևէ կողմը:
Դահուկորդը կամ Սնոուբորդիստը պետք է հետևեն բոլոր նշաններին և նշումներին:
Պատահարների դեպքում յուրաքանչյուր Դահուկորդ կամ Սնոուբորդիստ պետք է օգնություն ցուցաբերեն:
Ցանկացած Դահուկորդ, Սնոուբորդիստ կամ վկա, անկախ նրանից՝ պատասխանատու կողմ են, թե ոչ, պետք է պատահարներից հետո փոխանակվեն անուններով և հասցեներով: