«ՄԱՅԼԵՌ» հանգստավայրի լեռնադահուկային դպրոցի ուսուցման պայմանները

ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Եղիպատրուշ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. Սույն փաստաթուղթը հանդիսանում է «Մայլեռ» հանգստավայրի լեռնադահուկային դպրոցի (այսուհետ՝ Կազմակերպիչ) հրապարակային առաջարկը (այսուհետ՝ Պայմաններ), որն ուղղված է ցանկացած գործող իրավաբանական, ինչպես նաև գործունակ ֆիզիկական անձանց և ներառում է դահուկասահքի և սնոուբորդինգի դասընթացների ընտրության և ամրագրման ծառայությունների (այսուհետ՝ Ծառայություններ) մատուցման պայմանագրի բոլոր էական պայմանները:
1.2. Դասընթացները հանդիսանում են դահուկասահքի և սնոուբորդինգի ուսուցման վճարովի ծառայություններ,որոնք տրամադրվում են Կազմակերպչի կողմից Պայմաններին համապատասխան և հասանելի են դառնումՀաճախորդի կողմից դրանք ընտրելուց հետո: Դասընթացների մասին տեղեկատվությունը հասանելի է Կազմակերպչի պաշտոնական կայքում:
1.3. «Մայլեռ» հանգստավայրի լեռնադահուկային դպրոցը դասընթացների համար ընտրված և հատուկ սարքավորումներով հագեցած վայր է, որը գտնվում է Հայաստանի Հանրապետություն Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում: Այն հանդիսանում է տեխնիկական, տեխնոլոգիական և կազմակերպչական միջոցների, ինչպես նաև սուբյեկտների (իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի) ամբողջություն, որոնք ապահովում են սպառողների ակտիվ և պասիվ հանգիստը՝ կապված սպորտային և զվարճանքի սարքավորումների (լեռնադահուկներ, սնոուբորդ) օգտագործմամբ սահքի հետ:
1.4. Սույն Պայմանները՝ հավելվածներով և Կազմակերպչի կայքում հրապարակվող Սակագների ցանկով, հանդիսանում են սույն հրապարակային օֆերտայի անբաժանելի մասը և տեղադրվում են Կազմակերպչի օբյեկտների տարածքում՝ հանրամատչելի վայրերում:
1.5. «Մայլեռ»-ը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ստեղծված իրավաբանական անձ և գործում է կանոնադրության հիման վրա:
1.6. Եթե ​​այլ բան սահմանված չէ սույն Պայմաններով, Ծառայությունների արժեքի վճարումը և/կամ Ծառայություններից օգտվելը համարվում է Հաճախորդի կողմից սույն Պայմանների («Մայլեռ»-ի հրապարակային օֆերտայի) ընդունում: Սույն Օֆերտան գործում է անսահմանափակ ժամկետով, սակայն Ծառայությունների ժամկետի ավարտից հետո Հաճախորդը պետք է ամեն անգամ ընդունի սույն Պայմանները՝ համաձայն սույն Փաստաթղթի:
1.7. Ստորև նշված պայմաններն ընդունելու և/կամ ծառայությունների դիմաց վճարելու դեպքում իրավաբանական (այդ թվում՝ երրորդ անձանց շահերից ելնելով Կազմակերպչին ծառայությունների դիմաց վճարելու առանձին պայմանագիր կնքած անձը) կամ ֆիզիկական անձը (որը գործում է ելնելով իր կամ անչափահաս երեխաների շահերից), որն ընդունում է սույն օֆերտան, դառնում է Կազմակերպչի հաճախորդը (այսուհետ՝ Հաճախորդ), (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ օֆերտայի ընդունումը հավասարազոր է օֆերտայով սահմանված պայմաններով պայմանագրի կնքմանը), իսկ Կազմակերպիչը և Հաճախորդը միասին դառնում են հրապարակային պայմանագրի կողմեր: Վերոնշյալի հետ կապված՝ Հաճախորդը պետք է հաշվի առնի, որ եթե վերջինս համաձայն չէ սույն օֆերտայի որևէ կետի հետ, Կազմակերպիչը վերջինիս առաջարկում է Ծառայություններից չօգտվել:
1.8. Սույն Պայմանների իմաստով Հաճախորդ են համարվում են այն իրավաբանական և/կամ ֆիզիկական անձինք, որոնք ընդունել են սույն օֆերտան և/կամ վճարել են Կազմակերպչի կողմից մատուցվող Ծառայությունների դիմաց և/կամ որոնք օգտվում են Ծառայություններից սույն Պայմաններով սահմանված կարգով: Հաճախորդ կարող են հանդիսանալ նաև 120 սմ-ից ցածր հասակ ունեցող երեխաները և/կամ այն երեխաները (մինչև 18 տարեկան անձինք), որոնց պարտադիր ուղեկցում են ծնողները, օրինական ներկայացուցիչները կամ մարզիչները: Նշված անձանց ուղեկցելու դեպքում ուղեկցողները լիովին պատասխանատվություն են կրում երեխաների վարքի, երեխաների կամ երրորդ անձանց առողջությանը
պատճառված վնասի և երեխաների կողմից սույն Պայմանագիրը պահպանելու համար:
1.9. Հաճախորդ կարող են հանդիսանալ ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք՝ բացառությամբ հետևյալ անձանց.
1.9.1. ալկոհոլի, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ գտնվող անձինք,
1.9.2. անձինք, որոնց վարքագիծը կարող է վտանգ ներկայացնել Վարձույթի կետի և Հանգստավայրի անվտանգության և/կամ վիճակի համար կամ հակասում է վարքագծի հանրային նորմերին,
1.9.3. 120 սմ-ից ցածր հասակ ունեցող և/կամ առանց ծնողների, օրինական ներկայացուցիչների կամ մարզիչների ուղեկցության ներկայացող երեխաները (մինչև 18 տարեկան անձինք)։ Նշված անձանց ուղեկցելու դեպքում ուղեկցողները լիովին պատասխանատվություն են կրում երեխաների վարքի և երեխաների կամ երրորդ անձանց կյանքին, առողջությանը պատճառված վնասի և երեխաների կողմից սույն Կանոնները պահպանելու համար:
1.9.4. սահմանափակ կարողություններ ունեցող անձինք, որոնք սահմանափակ կարողությունների պատճառով այլ անձի օգնության կարիքն ունեն,
1.10. Ծառայության սակագները (այսուհետ՝ Սակագներ) հաստատվում են Կազմակերպչի լիազոր մարմնի կողմից: Սակագները սահմանված են սույն Կանոններին կից Հավելված Ա-ով, որը հանդիսանում է «Մայլեռ» հանգստավայրի լեռնադահուկային դպրոցի պայմանների անբաժանելի մասը: Սակագների փոփոխության դեպքում կատարված վճարման վերահաշվարկ նոր Սակագներով չի իրականացվում:
1.11. Հաճախորդը տալիս է Կազմակերպչի կողմից իր անձնական տվյալների մշակման համաձայնություն: Համաձայնությունը տրվում է Ծառայությունները ստանալու համար և վերաբերում է հետևյալ տվյալներին. անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար, էլ. փոստ, անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալներ՝ համաձայն ՀՀ օրենսդրության, բնակության վայր, լուսանկար (այսուհետ՝ Անձնական տվյալներ):
1.12. Կազմակերպիչը պարտավորվում է ապահովել Հաճախորդների Անձնական տվյալների գաղտնիությունը, չտարածել Անձնական տվյալները և օգտագործել դրանք բացառապես վերոնշյալ նպատակներով և/կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:
1.13. Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում հրաժարվել Ծառայություններ տրամադրել ցանկացած Հաճախորդի, որը չի համապատասխանում Կանոններին և/կամ խախտում է սույն Կանոնների և դրանց հավելվածների պահանջները՝ առանց որևէ լրացուցիչ բացատրության և առանց Ծառայության համար վճարված գումարը վերադարձնելու:

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԿՆՔՄԱՆ ՊԱՀԸ 

2.1. Սույն Պայմանագրի առարկան դահուկասահքի և/կամ սնոուբորդինգի դասընթացների ընտրության և անցկացման  ծառայությունների մատուցումն է այն անձին, որը  ցանկանում է մասնակցել դահուկասահքի և/կամ սնոուբորդինգի խմբային և/կամ անհատական ​​դասընթացներին՝ ներառյալ Պայմանների և Սակագների ցանկի համաձայն նախնական ամրագրման ծառայությունները:
2.2. Սույն Պայմանագրի տեքստը համարվում է հրապարակային օֆերտա:
2.3. Օֆերտայի ընդունումը նշանակում է Հաճախորդի կողմից սույն Պայմանագրի բոլոր պայմանների լիակատար և անվերապահ ընդունում՝ առանց որևէ բացառության և/կամ սահմանափակումների և համարժեք է գրավոր Պայմանագրի կնքմանը: Ընդունելով սույն Օֆերտայի պայմանները՝ Հաճախորդը տեղեկացվում է, որ հետագայում Կողմերը չեն նախատեսում կնքել և միմյանց տրամադրել ծառայությունների մատուցման պայմանագիրը և դրա հավելվածները թղթային տարբերակով:
2.4. Օֆերտան ընդունելու համար ֆիզիկական և/կամ իրավաբանական անձը հաջորդաբար կատարում է հետևյալ գործողությունները.
2.4.1. Ծանոթանում է սույն պայմաններին, Սուհուղիների վրա վարքագծի կանոններին և Լեռնադահուկային հանգստավայրի ծառայություններից օգտվելու կանոններին, որտեղ անցկացվում են դասընթացները, Դասընթացների անցկացման և դասընթացներին մասնակցելու կանոններին, Օֆերտայի առանձին պայմաններին, որոնք վերաբերում են ժամանակավոր կացության վայրերի և փոխադրման ամրագրման լրացուցիչ ծառայությունների մատուցմանը, ինչպես նաև կայքում տեղադրված այլ տեղեկություններին:
2.4.2. Հաստատում է ընտրված Դասընթացների պարամետրերը,
2.4.3. Վճարում է Դասընթացների  դիմաց՝ համաձայն գործող Սակագների:
2.5. Հաճախորդի կողմից Դասընթացի  արժեքի վճարումը հանդիսանում է սույն Պայմանագրի  պայմանների ամբողջական և անվերապահ ընդունում (ակցեպտ) և համարժեք է գրավոր եղանակով Պայմանագրի կնքմանը՝ անկախ 2.4 կետի պայմանների կատարումից:
2.6. Ծառայությունների մատուցման պահին անձը հաստատում է, որ Դասընթացների անցկացման և դասընթացներին մասնակցելու պայմանների և այլ էական պայմանների մասին տեղեկատվությունը ամբողջությամբ ներկայացվել է դասընթացին մասնակցելու ցանկություն հայտնած անձին:
2.7. Մինչ Պայմանագիրը կնքելը՝ Հաճախորդը ծանոթացել է Ծառայությունների և Սակագների մասին մանրամասն տեղեկություններին (այդ թվում, անհրաժեշտության դեպքում, կապ հաստատելով Կազմակերպչի հետ կամ այցելելով սոցիալական քէջ), Կազմակերպչի հասցեին (գտնվելու վայրին), ինչպես նաև Դասընթացի արժեքին՝ համաձայն գործող սակագների և Պայմանագրի փոփոխման ու դադարեցման (ծառայությունից հրաժարվելու) պայմաններին
2.8. Պայմանագիրը համարվում է կնքված Հաճախորդի կողմից Դասընթացի արժեքը վճարելու պահից:
2.9. Սույն Պայմանագիրը համարվում է Հաճախորդի և Կազմակերպչի միջև պաշտոնական հարաբերությունների հիմքըՀաճախորդը հաստատում է, որ սույն Պայմանագրի բոլոր պայմաններն իր համար պարզ են, և որ վերջինս անվերապահորեն և ամբողջությամբ ընդունում է դրանք:

3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  

3.1. Կազմակերպիչն իրավունք ունի. 
3.1.1. պահանջել, որ այն անձը, որը ցանկանում է ստանալ Ծառայությունները, լիովին ընդունի Պայմանները և հրաժարվել Ծառայությունների մատուցումից վերջինիս կողմից պայմանները չընդունելու դեպքում,
3.1.2. պահանջել ընդունել ծառայությունները և/կամ հաճախել դասընթացներին նշանակված ամսաթվին և ժամին, պահանջել, որ Հաճախորդը խստորեն պահպանի Կազմակերպչի մարզչի և անձնակազմի պահանջները, Կազմակերպչի կայքում տեղադրված Դասընթացների անցկացման և դասընթացներին մասնակցելու կանոնները և դասընթացների անցկացման վայր հանդիսացող Լեռնադահուկային համալիրի ծառայություններից օգտվելու կանոնները,
3.1.3.
Հրաժարվել Հաճախորդին Ծառայությունները մատուցելուց սույն Պայմանների 1.9 կետում նշված դեպքերում,
3.1.4. միակողմանիորեն հաստատել և փոփոխել սույն օֆերտայի պայմանները, դասացուցակը, Սակագները, տոմսերի տեսակները, Դասերի անցկացման և դասընթացներին մասնակցելու կանոնները, չմատուցված ծառայությունների համար վճարված դրամական միջոցների վերադարձման կարգը և այլ պայմաններ՝ տեղեկացնելով Հաճախորդին այդ մասին համապատասխան տեղեկատվությունը տեղեկատվական վահանակների վրա և/կամ Կազմակերպչի սոցիալական էջում տեղադրելու միջոցով: 
3.2.
Կազմակերպիչը պարտավոր է.
3.2.1. Հաճախորդին տրամադրել Ծառայությունն ամբողջությամբ ստանալու իրավունք՝ խստորեն պահպանելով սույն Պայմանագրի պայմանները,
3.2.2.
Հաճախորդին տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն ուսուցման գործընթացի հետ կապված բոլոր հարցերի վերաբերյալ,
3.2.3. պահպանել գրանցման ընթացքում Հաճախորդից ստացված տեղեկատվության գաղտնիությունը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված դեպքերի,
3.2.4. մատուցել որակյալ ծառայություններ, այդ թվում ժամանակին միջոցներ ձեռնարկել՝ կանխելու և կարգավորելու մատուցվող ծառայությունների որակին առնչվող խախտումները և անհապաղ տեղեկացնել Հաճախորդին սույն պայմանագրով մատուցվող ծառայությունների կառուցվածքի և դրանց տրամադրման պայմանների փոփոխություններին: 
3.3.
Հաճախորդն իրավունք ունի.
3.3.1. ընտրել  դահուկասահքի և/կամ սնոուբորդինգի դասընթացները՝ համաձայն սույն օֆերտայի պայմանների,
3.3.2. ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն ուսումնական գործընթացի հետ կապված բոլոր հարցերի վերաբերյալ,
3.3.3. Հաճախորդն իրավունք ունի միակողմանիորեն հրաժարվել Կազմակերպչի ծառայություններից մինչև դրանց մատուցումը: Գումարի վերադարձը կատարվում է վերադարձի դիմումի հիման վրա: Նշված դեպքում Հաճախորդը պարտավոր է նախապես տեղեկացնել Կազմակերպչին սույն հրապարակային օֆերտայի դադարեցման մասին՝ հաշվի առնելով 7.4 կետով սահմանված կարգավորումը:
3.4. Հաճախորդը պարտավոր է.
3.4.1.
դասընթացի դիմաց վճարելու դեպքում ընդունել սույն Պայմանագրի բոլոր պայմանները,
3.4.2.
մանրամասն ծանոթանալ սույն Պայմանագրի պայմաններին, Սուհուղիների վրա վարքագծի կանոններին և «Մայլեռ» լեռնադահուկային հանգստավայրի ծառայություններից օգտվելու կանոններին, որտեղ անցկացվում են դասընթացները, ինչպես նաև իմանալ փրկարարական ծառայության հեռախոսահամարը: Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի այն գործողությունների համար, որոնք վերջինս կատարել է ներկայացված փաստաթղթերի և/կամ հրահանգների իմաստը սխալ ընկալելու հետևանքով:
3.4.3.
պահպանել անվտանգության կանոնները և ամբողջական պատասխանատվություն կրել իր կյանքի և առողջության համար սահուղու վրա գտնվելու ընթացքում, անվերապահորեն հետևել մարզչի և Կազմակերպչի անձնակազմի հրահանգներին և «Մայլեռ» լեռնադահուկային հանգստավայրի կանոններին,
3.4.4. չօգտվել մարզիչների ծառայություններից՝ առանց նշված ծառայությունների համար սահմանված արժեքը դրամարկղում, ինչպես նաև ընդունելի քարտով կամ տերմինալի միջոցով վճարելու,
3.4.5. չօգտվել մարզիչների ծառայություններից վճարված ժամանակահատվածի ավարտից հետո,
3.4.6. պահպանել վճարումը հավաստող փաստաթղթերը (ստացական, անկանխիկ վճարման անդորրագիր) մինչև ծառայություններից օգտվելու ժամկետի ավարտը
3.4.7. հետևել մարզիչների հրահանգներին՝ կապված դասընթացների տևողության և ինտենսիվության հետ, ինչպես նաև դասընթացներին հաճախելու կանոններին, ցուցաբերել հարգալից և քաղաքավարի վերաբերմունք Կազմակերպչի մարզիչների,  անձնակազմի և այլ Հաճախորդների նկատմամբ:

4. ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ 

4.1. Սակագներին ծանոթանալուց և Ծառայությունների պարամետրերն ընտրելուց հետո Հաճախորդը վճարում է Ծառայությունների դիմաց: Վճարումն իրականացվում է կանխավճարային հիմունքներով՝ Ծառայությունների արժեքի 100%-ի չափով՝ համաձայն գործող Սակագների: Վճարումը կատարվում է կանխիկ եղանակով՝ վճարման ենթակա գումարը Կազմակերպչի դրամարկղ մուտքագրելու միջոցով կամ բանկային քարտով՝ վճարային տերմինալների միջոցով կամ հաշվում նշված վավերապայմանների կամ հղման միջոցով փոխանցում կատարելու եղանակով: 
4.2. Վճարումը պետք է կատարվի. 
. Ծառայությունների առցանց ամրագրման դեպքում՝ կայքի միջոցով՝ հաշիվը/վճարման հղումը ներկայացնելուց հետո 3 (երեք) օրվա ընթացքում,
. անձամբ ներկայանալու դեպքում՝ Ծառայության մատուցման պահին:
4.3. Դասընթացների արժեքը սահմանվում է համաձայն Սակագների ցանկի:
4.3.1.Սակագները հաստատվում են Կազմակերպչի ղեկավարի կողմից: Սակագներին կարելի է ծանոթանալ Կազմակերպչի պաշտոնական էջում և/կամ Կազմակերպչի տարածքում տեղակայված տեղեկատվական վահանակներից:
4.3.2. Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում միակողմանիորեն փոփոխելու Սակագները: Սակագների հետագա փոփոխության դեպքում Ծառայությունների համար նախկինում վճարված գումարը նոր Սակագներով չի վերահաշվարկվում:
4.4. Կազմակերպչի կողմից սույն Պայմանագրով սահմանված իր պարտավորությունների պատշաճ կատարման դեպքում վճարված գումարը հետ չի վերադարձվում:
4.5. Ծառայությունները մատուցվում են Հաճախորդի կողմից դրանց արժեքի ամբողջական  վճարման դեպքում: Եթե սույն Պայմանագրով սահմանված Ծառայությունների արժեքը Հաճախորդի փոխարեն վճարում է որևէ երրորդ անձ, Հաճախորդի՝ սույն Պայմանագրով սահմանված իրավունքներն ու պարտականությունները մնում են անփոփոխ:

 

5. ՀԱՃԱԽՈՐԴԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ  ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ 

5.1. Ընդունելով օֆերտան՝ Հաճախորդը տալիս է իր անձնական տվյալների մշակման և երրորդ անձանց փոխանցման (ներառյալ անդրսահմանային փոխանցումը) համաձայնություն՝ բացառապես սույն Պայմանագրի և ՀՀ օրենսդրության համաձայն  Պայմանագրով սահմանված նպատակների իրականացման համար:
5.2. 
Հաճախորդը տալիս է անձնական տվյալների մշակման համար իր համաձայնությունը մասնավորապես (բայց չսահմանափակվելով թվարկվածով) հետևյալի համար. անձնական տվյալների հավաքագրում, ձայնագրում, համակարգում, կուտակում, պահպանում, ճշգրտում (թարմացում, փոփոխություն), դուրսբերում, օգտագործում, փոխանցում (տրամադրում, տարածում, հասանելիության տրամադրում) ապանձնավորում, արգելափակում, հեռացում և ոչնչացում։
5.3. Հաճախորդը տալիս է հետևյալ անձնական տվյալների մշակման համաձայնություն. ազգանուն, անուն, հայրանուն, սեռ, ծննդյան տարեթիվ, բնակության հասցե, կոնտակտային հեռախոսահամար, կոնտակտային էլ. փոստի հասցե, ինչպես նաև Հաճախորդի կամ այն անձի անձը հաստատող հիմնական փաստաթղթի համարը, որի շահերը Հաճախորդը ներկայացնում է, տեղեկություններ նշված փաստաթղթի տրման ամսաթվի և այն տրամադրող մարմնի մասին,
5.4. Անձնական տվյալների մշակում նշանակում է անձնական տվյալների հավաքագրում, համակարգում, կուտակում, ճշգրտում, թարմացում, փոփոխում, օգտագործում, տրամադրում, տարածում, փոխանցում (ներառյալ անդրսահմանային փոխանցումը), ապանձնավորում, արգելափակում, ոչնչացում և անձնական տվյալների հետ ցանկացած այլ գործողություն (գործառնություն): Հաճախորդի անձնական տվյալների մշակումը կարող է իրականացվել ավտոմատացման գործիքների միջոցով և/կամ առանց ավտոմատացման գործիքների օգտագործման՝ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով,
5.5. Կազմակերպիչը ձեռնարկում է անհրաժեշտ իրավական, կազմակերպչական և տեխնիկական միջոցներ կամ ապահովում է դրանց ընդունումը՝ անձնական տվյալները չարտոնված կամ պատահական հասանելիությունից, ոչնչացումից, փոփոխումից, արգելափակումից, պատճենումից, տրամադրումից, տարածումից, ինչպես նաև այլ ապօրինի գործողություններից պաշտպանելու համար և ստանձնում է Հաճախորդի անձնական տվյալների գաղտնիությունը պահպանելու պարտավորությունը: Անձնական տվյալների պաշտպանության քաղաքականությանը Հաճախորդը կարող է ծանոթանալ Կազմակերպչի կայքում:
5.6. Անձնական տվյալների մշակման և տարածման համաձայնությունը գործում է անձնական տվյալների տրամադրման պահից սկսած 20 տարվա ընթացքում:

6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ  

6.1. Սույն Պայմանագրով սահմանված իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի պայմանները: 
6.2. Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի կողմից Կազմակերպչի պահանջներին ու կանոններին, Սահուղիների վրա վարքագծի կանոններին և Լեռնադահուկային հանգստավայրի ծառայություններից օգտվելու կանոններին չտիրապետելու կամ դրանք չկատարելու համար:
6.3. Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում Հաճախորդների գույքի, արժեքավոր իրերի, փաստաթղթերի և դրամական միջոցների՝ այդ թվում սպորտային սարքավորումների, Ծառայությունների արժեքի վճարման փաստը հաստատող վճարային փաստաթղթերի (վճարման անդորրագրերի) պահպանման համար:
6.4. Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում սահուղիների տեխնիկական վիճակի, դրանց վրա ձյան առկայության, ինչպես նաև դրանց օգտագործման սահմանափակումների համար։ 
6.5. Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի մեղքով կամ երրորդ անձանց գործողությունների արդյունքում Հաճախորդին և/կամ նրա գույքին պատճառված վնասի կամ կորստի համար: Հաճախորդը ստանձնում է իր առողջական վիճակի ցանկացած վատթարացման և որևէ ինքնուրույն գործողության հետևանքով ստացված վնասվածքների հետ կապված բոլոր հետևանքները և ռիսկերը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ վնասը պատճառվել է ուղղակիորեն Կազմակերպչի աշխատակիցների ապօրինի գործողությունների արդյունքում:
6.6. Վճարելով ընտրված Ծառայությունների համար՝ Հաճախորդը ընդունում է սույն Պայմանագրի պայմանները և իրավունք չունի Կազմակերպչից պահանջել որևէ փոխհատուցում Հաճախորդին պատճառված բարոյական, նյութական վնասի կամ Հաճախորդի առողջությանը պատճառված վնասի դիմաց՝ բացառությամբ այն դեպքերի, որոնք ուղղակիորեն սահմանված են գործող օրենսդրությամբ։ Հաճախորդը տեղեկացված է և հասկանում է, որ դահուկասահքը ու սնոուբորդինգը համարվում են դժվար համակարգվող և տրավմատիկ մարզաձևեր և հնարավոր են դժբախտ պատահարներ մարզչի հետ դասընթացների ընթացքում: Հաճախորդը կամավոր համաձայնում է ստանձնել դահուկասահքի կամ սնոուբորդինգի ընթացքում վայր ընկնելու կամ այլ գործողությունների հետևանքով իրեն կամ իր երեխային պատճառված վնասվածքների ռիսկը:
6.7. Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում իր կամքից անկախ պատճառներով Հաճախորդին սպասարկելու անհնարինության համար՝ այդ թվում տրանսպորտային միջոցների խափանման, գործուղումների և այլ պատճառներով: Եթե ​​Դասերը չեն կայացել Հաճախորդի մեղքով, ապա վերջինիս կողմից վճարված գումարը վերադարձման ենթակա չէ:
6.8.
Կազմակերպիչը ոչ մի դեպքում որևէ պատասխանատվություն չի կրում Պայմանագրի (օֆերտայի) ներքո հետևյալի համար.
. ցանկացած գործողություն և/կամ անգործություն, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն հանդիսանում է որևէ երրորդ անձի գործողությունների/անգործության արդյունք,
. Հաճախորդի և/կամ երրորդ անձանց որևէ անուղղակի կորուստ և/կամ բաց թողնված օգուտ՝ անկախ այն հանգամանքից՝ Կազմակերպիչը կարող էր կանխատեսել նման կորուստների հավանականությունը, թե ոչ,
. Հաճախորդի կողմից Կազմակերպիչից ստացված տեղեկատվության օգտագործման (օգտագործման անհնարինությունը) և նման օգտագործման (օգտագործման անհնարինության)  հետևանքների:
6.9. Պայմանագրի (օֆերտայի), դրան կամ դրա կատարմանն առնչվող որևէ հայցի կամ պահանջի ներքո Կազմակերպչի ողջ պատասխանատվությունը սահմանափակվում է Հաճախորդի կողմից Պայմանագրի (օֆերտայի) ներքո Կազմակերպչին վճարված գումարի չափով:

7. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

7.1. Կազմակերպիչն իրավունք ունի փոփոխել սույն Պայմանագրի պայմանները՝ այդ մասին նախապես ծանուցելով Հաճախորդին պաշտոնական կայքում և/կամ սոցիալական էջում համապատասխան տեղեկատվությունը և Պայմանագրի նոր տարբերակը տեղադրելու միջոցով: Հաճախորդը պարտավորվում է ծանոթանալ Պայմանագրի գործող խմբագրությանը և դրա հավելվածներին և պարբերաբար ինքնուրույն ստուգել Պայմանագրի պայմաններում փոփոխությունների/լրացումների առկայությունը: Եթե Հաճախորդը շարունակում է օգտվել Կազմակերպչի Ծառայություններից Պայմանագրում փոփոխությունների և/կամ լրացումների կատարումից հետո, համարվում է, որ Հաճախորդն ընդունում է Պայմանագրում կատարված փոփոխությունները և/կամ լրացումները և համաձայն է դրանց հետ:
7.2. Եթե ​​սույն Պայմանագրի փոփոխությունների ուժի մեջ մտնելու հատուկ ժամկետ համաձայնեցված չէ, ապա դրանք ուժի մեջ են մտնում Կազմակերպչի պաշտոնական կայքում և/կամ սոցիալական էջումհրապարակվելու պահից:
7.3. Եթե ​​Հաճախորդը Դասընթացներին մասնակցել է նախապես վճարված ժամանակահատվածից ավել, Կազմակերպիչն իրավունք ունի Հաճախորդից պահանջել հավելյալ վճարում Դասընթացին փաստացի մասնակցության ժամանակահատվածի արժեքի և Հաճախորդի կողմից համապատասխան ժամանակահատվածի համար վճարված արժեքի տարբերության չափով:
7.4. Եթե ​​Հաճախորդը չի օգտվում ընտրված և Սակագների համաձայն վճարված Դասընթացներից այնպիսի հանգամանքների պատճառով, որոնց համար Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում (հիվանդություն, ծանուցագրի ստացում, գործուղում և այլն), Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում չլրացնել բաց թողնված դասերը:
7.5. Հաճախորդին գումարի վերադարձը կատարվում է սույն Պայմանագրի 7.6 կետի համաձայն
7.6. Գումարի վերադարձման քաղաքականություն. Վերադարձման ենթակա գումարը վճարվում է գրավոր դիմումի հիման վրա (դիմումը չունի հատուկ ձև): Դիմումը պետք է ներկայացվի անմիջապես Կազմակերպչին թղթային ձևով կամ ուղարկվի էլեկտրոնային փոստի հասցեին: Դիմումում անհրաժեշտ է  նշել դիմումի ամսաթիվը, հաճախորդի անունը, ազգանունը և հայրանունը, բնակության հասցեն, կոնտակտային հեռախոսահամարը, դասընթացի ամսաթվերը, սակագնի տեսակը, դասընթացից հրաժարվելու պատճառը, վերադարձման ենթակա գումարը, վճարման եղանակը, հաճախորդի ստորագրությունը և հետադարձ կապի համար անհրաժեշտ տվյալները։ Դիմումն ուսումնասիրվում է այն ներկայացնելու օրվանից սկսած 10 օրացուցային օրվա ընթացքում: Եթե ​​Կազմակերպիչը որոշում է վերադարձնել գումարը, վերադարձման ենթակա գումարը Հաճախորդին վճարվում է այն եղանակով, որով կատարվել է վճարումը:
7.7. Պայմանով, որ Կազմակերպիչը պատշաճ կերպով կատարել է Հաճախորդի համար դահուկասահքի և/կամ սնոուբորդինգի դասընթացների ընտրության և ամրագրման, ինչպես նաև դասընթացին մասնակցելու իրավունք տրամադրելու  իր պարտավորությունները և սույն պայմանագրով սահմանված  այլ պարտավորությունները, եթե Պայմանները փոփոխվում են և/կամ Ծառայությունը չեղարկվում է 
. դասընթացի մեկնարկից մեկ օր առաջ (անհատական ​​և խմբային սակագներով դասընթացի դեպքում), ապա Կազմակերպիչը պարտավոր չէ Հաճախորդին վերադարձնել ծառայությունների դիմաց վճարված գումարը,
. դասընթացի մեկնարկից 1-5 օր առաջ (անհատական ​​և խմբային սակագներով դասընթացի դեպքում), ապա Կազմակերպիչը վերադարձնում է ծառայությունների դիմաց վճարված գումարը 75%-ի չափով,
. դասընթացի մեկնարկից ավելի քան 5 օր առաջ (անհատական ​​և խմբային սակագներով դասընթացի դեպքում), ապա Կազմակերպիչը վերադարձնում է ծառայությունների արժեքն ամբողջությամբ,
. Մանկական լեռնադահուկային դպրոցի խմբային սակագնի դեպքում Կազմակերպիչը վերադարձնում է ծառայությունների արժեքն ամբողջությամբ:

8. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ 

Կողմերն ազատվում են Պայմանագրով սահմանված իրենց պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու պատասխանատվությունից, եթե դա տեղի է ունեցել անհաղթահարելի ուժի ազդեցության հանգամանքների հետևանքով, ինչպիսիք են բնական և տեխնածին արտակարգ իրավիճակները, ներառյալ երկրաշարժը, հրդեհը, ջրհեղեղը, եղանակային պայմանները, տեխնիկական վթարները, պատերազմը, ցանկացած բնույթի ռազմական գործողությունները, ռազմական դրություն հայտարարելը կամ արտակարգ իրավիճակներին արձագանքելու մակարդակների փոփոխությունները, մոբիլիզացիան, ահաբեկչական հարձակումները, զանգվածային քաղաքացիական հուզումները, գործադուլները, հեռահաղորդակցության և էներգետիկ ցանցերում տեղի ունեցող խափանումները, համաճարակները, պանդեմիաները, պետական ​​մարմինների ցանկացած ակտ/գործողություն/որոշում և այլ հանգամանքներ, որոնք տեղի են ունենում Պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո և խոչընդոտում են Կողմերի ստանձնած պարտավորությունների կատարմանը:

9. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

9.1.
Սույն Պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման ընթացքում Կողմերի միջև ծագող բոլոր վեճերն ու տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով:
9.2. Պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման հետ կապված բողոք-պահանջները Կողմերն ուղարկում են միմյանց պատվիրված փոստով` ստացման հավաստմամբ: Հաճախորդի բողոք-պահանջը կարող է ուղարկվել նաև Կազմակերպչի էլեկտրոնային հասցեին: Բողոք-պահանջի ուսումնասիրման ժամկետը 10 (տասը) օրացուցային օր է՝ սկսած մյուս Կողմի կողմից բողոք-պահանջը ստանալու օրվանից:
9.3. Համաձայնության չգալու դեպքում վեճերը ենթակա են լուծման  Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. ԴԱՍԵՐԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԴԱՍԵՐԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

  1. Դասընթացների ժամանակացույցը (աշխատանքային ժամերը) հաստատվում է Կազմակերպչի ղեկավարի կողմից: Նշված տեղեկատվությունը կարելի է գտնել Կազմակերպչի պաշտոնական կայքում և/կամ սոցիալական էջում և/կամ Կազմակերպչի տարածքում տեղակայված տեղեկատվական վահանակների վրա:
  2. Դասընթացները հնարավոր չէ պատվիրել հեռախոսով։
  3. Դասընթացի մեկնարկի և ավարտի վայրը որոշվում է Ծառայությունը գնելիս կամ համաձայնեցվում է մարզչի մինչև դասընթացի մեկնարկը:
  4. Դասընթացները սկսվում են այն ամսաթվին և ժամին, որոնք նշված են անմիջապես Կազմակերպչի տարածքում տրված տեղեկատվական թերթիկում և/կամ Հայտում՝ ստորագրված Հաճախորդի կողմից կամ կայքի միջոցով Ծառայությունը գնելիս, Հաճախորդի էլեկտրոնային փոստին ուղղված նամակում:
  5. Դասընթացի տեւողությունը ներառում է անհրաժեշտ ընդմիջումները, ինչպես նաև սահուղիներ ժամանելու/սահուղիներից մեկնելու համար անհրաժեշտ ժամանակը:
  6. Դասընթացների ընթացքում ծնողների (տատիկ-պապիկ, դայակ և այլն) ներկայությունը չի խրախուսվում:
  7. Դասընթացներն անցկացվում են միասնական մեթոդաբանությամբ: Բոլոր մարզիչները վերապատրաստվել են Մարզիչների ազգային լիգայում:
  8. Դասընթացներին մասնակցելու համար Հաճախորդը պետք է ինքնուրույն ապահովի իրեն սարքին վիճակում գտնվող անհրաժեշտ իրերով, ինչպես նաև ձեռք բերի Ski Pass տոմս:
  9. Մարզիչն ընտրում է սահուղին՝ հաշվի առնելով Հաճախորդի (սովորողի) հմտությունները:
  10. Ոչ սթափ վիճակում գտնվող անձանց մասնակցությունը դասընթացներին արգելվում է։
  11. Դասընթացի մասնակիցները պարտավոր են իմանալ և պահպանել սահուղու վրա վարքագծի տասը կանոնները, որոնք ընդունվել են Դահուկորդների միջազգային ֆեդերացիայի (FIS) կողմից:
  12. Դասընթացների մասնակիցները պարտավոր են հետևել մարզիչների ցուցումներին՝ կապված դասընթացի տևողության և ինտենսիվության հետ, ինչպես նաև դասընթացին հաճախելու կանոններին:
  13. Մարզչի ցուցումները խախտելու դեպքում մասնակիցը կարող է հեռացվել դասից:
  14. Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում իր տարածքում մնացած գույքի և անձնական իրերի համար:
  15. Կազմակերպչի տարածքում դրսից բերված խմիչքի և սննդի օգտագործումն արգելվում է:

Հավելված Ա

Սակագներ

ԱԿՐԵԴԻՏԱՑԻԱ

ԿԱՆՈՆՆԵՐ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1․ Ընդհանուր դրույթներ

1.1. Սույն կանոնները (այսուհետ՝ Կանոններ) սահմանում են «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպիչ) կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին թույլտվության տրամադրման կարգն ու պայմանները՝ «Մայլեռ» լեռնադահուկային համալիրի (այսուհետ՝ Հանգստավայր) տարածքում դահուկային և/կամ սնոուբորդային մարզումների ուսուցման ծառայությունների մատուցման նպատակով։

1.2. Համալիրի տարածքում մարզիչների կողմից մարզումներ իրականացնելու համար դահուկի և/կամ սնոուբորդի մարզիչները պարտավոր են ստանալ Կազմակերպչի կողմից տրված պաշտոնական թույլտվություն (այսուհետ՝ Թույլտվություն): Թույլտվություն չստացած մարզիչներին արգելվում է Համալիրի տարածքում մատուցել որևէ տեսակի ծառայություններ, այդ թվում՝ անցկացնել մարզումներ:

1.3. Թույլտվություն ստացած մարզիչները (այսուհետ՝ Մարզիչներ) չեն հանդիսանում Հանգստավայրի աշխատակիցներ և որևէ աշխատանքային կամ այլ պայմանագրային հարաբերությունների մեջ չեն գտնվում Կազմակերպչի հետ:

1.4. Մարզիչները իրնեց կողմից մատուցած ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անձամբ և իրենց անունից կրում են վարչական, քրեական կամ քաղաքացիաիրավական պատասխանատվություն երրորդ անձնաց հետ հարաբերություններում, այդ թվում՝ իրենց կողմից իրականացված մարզումների ժամանակ, ընթացքում և/կամ արդյունքում երրորդ անձանց՝ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի դեպքում:

1.5. Հաճախորդներն ինքնուրույն են կրում պատասխանատվություն մարզչի ընտրության համար։ Հանգստավայրը չի երաշխավորում Մարզիչների կողմից մատուցվող ծառայությունների որակը և պատասխանատվություն չի կրում դրանց համար:

1.6. Հանգստավայրի աշխատակիցների կողմից պահանջելու դեպքում՝ Մարզիչը պարտավոր է՝
ներկայացնել Թույլտվության առկայությունը հաստատող փաստաթուղթ,
անհապաղ դադարեցնել գործողությունները, որոնք խախտում են սույն Կանոնները և/կամ
Հանգստավայրի կանոնները,
լքել լեռնադահուկային ուղին (թեքությունը) սույն Կանոններով և Հանգստավայրի կանոններով
նախատեսված դեպքերում:

2. Մարզիչներին ներկայացվող պահանջներ

2.1. Մարզիչները, ովքեր ցանկանում են օգտվել Հանգստավայրի լեռնադահուկային վերելակների ծառայություններից՝ հաճախորդներին մարզելու նպատակով, բացի Թույլտվությունից, պարտավոր են ձեռք բերել նաև լեռնադահուկային անցագիր կամ սքի-պաս (այսուհետ՝ անցագիր)՝ ըստ գործող սակագների:

2.2. Մարզիչը պարտավոր է աշխատել պահպանելով անվտանգության բոլոր կանոնները, այդ թվում՝ Հանգստավայրի տարածքում գործող: Մարզիչը պարտավոր է կրել պաշտպանիչ սաղավարտ:

2.3. Մարզիչը չի կարող գտնվել ալկոհոլի, թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ։

2.4. Մարզիչը պարտավոր է ծանոթանալ Հանգստավայրի բոլոր կանոններին և պահպանել դրանք: Մարզչի կողմից թույլտվության և/կամ անցագրի ձեռքբերումը և/կամ դրանց արժեքի վճարումը նշանակում է նրա կողմից ամբողջական համաձայնություն սույն Կանոնների, Կազմակերպչի կողմից սահմանված այլ փաստաթղթերով նախատեսված կանոնների դրույթների հետ։
2.5. Մարզչի թույլտվության և/կամ անցագրի փոխանցումը այլ անձանց արգելվում է:

2.6. Մարզիչը իրավունք չունի յուրաքանչյուր մազրման ժամանակ մարզել մեկից ավել անձանց:

2․7. Այն Մարզիչների նկատմամբ, ովքեր առանց թույլտվության և/կամ անցագրի կամ այլ անձի անցագրով դահուկային և/կամ սնոուբորդային մարզումներ են իրականացնում, կամ իրենց թույլտվությունը և/կամ անցագիրը փոխանցել են մեկ այլ անձի կամ կորցրել են, ինչպես նաև այն Մարզիչների նկատմամբ, ովքեր խախտել են սույն Կանոններով և/կամ Կազմակերպչի կողմից սահմանված Հանգստավայրի այլ կանոններով
նախատեսված պայմանները, Կազմակերպիչը իր հայեցողությամբ կարող է կիրառել հետևյալ պատասխանատվության միջոցները․
Թույլտվության չեղարկում,
Անցագրից զրկում (անցագրի զրոյացում կամ արգելփակում),
Հանգստավայրի տարածք Մարզչի մուտքի արգելք:

3․ Թույտվության տրամադրման կարգը և պայմանները

3.1․ Հանգստավայրի տարածքում դահուկային և/կամ սնոուբորդային մարզումների ուսուցման ծառայություններ մատուցելու համար տրամադրվող մեկօրյա թույլտվության արժեքը կազմում է 18,000 (տասնութ հազար) ՀՀ դրամ։

3.2. Թույլտվությունը ստանալու համար անհրաժեշտ է կատարել վճարում Հանգստավայրի համապատասխան դրամարկղում: Վճարումն իրականացնելուց հետո տրամադրվում է՝ կտրոն և Հանգստավայրի տարբերանշանով պարագա (բեյջ, թևկապ կամ այլ)։ Թույտվություն ձեռք բերելիս մարզիչը անցնում է լուսանկարվելու ընթացակարգ և ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ:

3.3. Թույլտվությունը տրամադրվում է անվճար հետևյալ անձանց՝
ISIA (Միջազգային դահուկային մարզիչների ասոցիացիա) քարտ ունեցող մարզիչներին։
Մարզիչների, որոնք Հանգստավայր այցելության են բերում խմբեր արտերկրից (Ռուսաստանից կամ այլ երկրներից)։ Խումբը պետք է նախապես ծանուցի իր այցի մասին և լրացնի հայտ, նշելով մասնակիցների թիվը և միջոցառումների անցկացման ամսաթվերը։

Shopping Basket