Դահուկային մարզադպրոց
Մայլեռ
Դահուկային մարզադպրոց
Հանգստավայրի տարածքում գործում է նաև սկսնակների համար նախատեսված դահուկային դպրոցը՝ Qotot գեղեցիկ անվանմամբ, որը հագեցած է Magic Carpet համակարգով, որի օգնությամբ, հատուկ սկսնակների համար առանձնացված հատվածում մեր փորձառու մարզիչները սովորեցնում են գրագետ և ճիշտ տիրապետել դահուկային արվեստին։

Ուշադրություն:
Հարգելի´ անհատ մարզիչներ, ուրախ ենք տեղեկացնել, որ 19.01-ից «Մայլեռ Մաունթին Ռեզորթ»-ում կարող եք անցնել ակրեդիտացիա` գործունեություն ծավալելու համար: Խնդրում ենք այցելելիս նախապես զանգահարել 095 717 717 կամ 012 717 717 ընթացակարգի համար:
Հիշեցնում ենք,
որ «Մայլեռ Մաունթին Ռեզորթ»-ի տարածքում ցանկացած ինքնագործունեություն խստիվ արգելվում է: Մարզչական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն միայն «Մայլեռ»-ի կողմից նախապես ակրեդիտացված մարզիչները: Բացի այդ, խնդրում ենք անպայման նախապես ծանոթանալ կուրորտի կանոններին, որոնք հասանելի են մեր պաշտոնական կայքի Համալիրի կանոններ բաժնում:
Հանդիպեք մեր
պրոֆեսիոնալ հրահանգիչներին
Ստորև կարող եք ծանոթանալ մեր բարձր որակավորում ունեցող մարզիչների հետ, ովքեր փորձի և նվիրումի շնորհիվ ապահովում են սահողների անվտանգությունը և հմտությունների զարգացումը։ Մեր լիցենզավորված մարզիչները Մայլեռ մարզադպրոցում և «Քոթոթ» ակումբում տրամադրում են անհատականացված, բարձրորակ դասընթացներ բոլոր մակարդակների համար՝ սկսած սկսնակներից մինչև փորձառու սահողներ։