Պարապլան

Ազատությունը լեռներում է

Պարապլանով թռիչք Մայլեռ Մաունթին Ռեզորթում

Եթե երբևէ երազել եք թռչել, ապա Մայլեռ լեռնադահուկային համալիրում ձեզ սպասում է անմոռանալի ժամանց։ Անկախ նրանից՝ առաջին անգամ եք թռչում, թե արկածների սիրահար եք, մենք առաջարկում ենք ընտրություն, որպեսզի վայելեք երկնքի և լեռների ողջ հմայքը։

 

Թռիչքի տարբերակներ

Տանդեմ թռիչք հրահանգչի հետ
68,500 ՀՀ դրամ

Եթե չունեք փորձ, անհանգստանալու կարիք չկա։ Պրոֆեսիոնալ հրահանգչի հետ կարող եք ապահով վայելել թռիչքի հաճույքը՝ առանց նախապատրաստման։ Լեռնային տեսարանները և ազատության զգացումը կդարձնեն ձեր փորձառությունը անմոռանալի։

Սոլո թռիչք – մեկ օր օդաչուի դերում
14,000 ՀՀ դրամ

(ներառյալ ճոպանուղու տոմսը)

Կարողանո՞ւմ եք ինքնուրույն կառավարել պարապլանը և ունե՞ք APPI3 կամ համարժեք որակավորում։ Այդ դեպքում այս տարբերակը Ձեզ համար է։ Հրահանգչի հետ հարցազրույցն անցնելուց հետո, կստանաք ակրեդիտացիա և թռիչքի թույլտվություն՝ պահպանելով բոլոր անվտանգության կանոնները։

Կարեվոր մանրամասներ

  1. Հղի կանայք
  2. Սրտանոթային լուրջ խնդիրներ ունեցող մարդի
  3. Մեջքի խնդիրներ ունեցող անձինք
  • Քաշի սահմանափակում՝ 20-120 կգ
  • Նախնական ամրագրումը պարտադիր է։ Թռիչքի ժամը որոշվում է օդաչուի կողմից՝ եղանակային պայմաններից ելնելով։ Թռիչքի չեղարկմանդեպքում, ձեր կանխավճարը ամբողջությամբ կվերադարձվի։
  • Բոլոր հրահանգիչները տղամարդիկ են։

Ամրագրեք ձեր թռիչքը հիմա

աշխատում է ամեն օր՝ 10:00 – 21:00

paraplan map 2

Թռիչքը Մայլեռում է,
Կյանքը լեռներում է․․․