Ավարտական փուլում լեռնադահուկային համալիրը կունենա շուրջ 102 կմ բարձր որակի մշակվող սահուղիներ, ներառելով բարդության 4 մակարդակ, իսկ ճոպանուղիների ընդհանուր թողունակությունը կկազﬕ 41400 մարդ ﬔկ ժամում ևսահուղիներում կկարողանա ﬕաժամանակ ընդունել 17,000 սահողի։
Մայլեռ լեռնադահուկային համալիրը երազանքից վերածվում է Հանրապետության աﬔնամասշտաբային ծրագրին՝ շնորհիվ նվիրված թիﬕ և տարբեր երկրներից ժամանած պրոֆեսիոնալ մասնագետների։
Նախագիծը մշակվել և նախագծվել է կանադական ԷԿՈՍԱՅՆ ընկերության կողﬕց, իսկ այսօր արդեն Մայլեռը համագործակցում է այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Doppelmayr, Demaclenko, PistenBully, Axess, Rossignol, Fisher, Head և շուկայի այլ առաջատար ընկերություններ։