Վարձույթի կանոնները

Եղիպատրուշ, Արագածոտն, Հայաստան

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    1.1. Սույն Կանոնները սահմանում են «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի կողմից սպորտային նշանակության գույքը Վարձույթով տրամադրելու  կարգը (այսուհետ՝ Վարձույթ կամ Ծառայություններ), ինչպես նաև Հաճախորդների կողմից Հայաստանի Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում գտնվող «Մայլեռ» լեռնադահուկային հանգստավայրի տարածքում (այսուհետ՝ Հանգստավայր) Ծառայություններից օգտվելու կարգը:
    1.2. «Մայլեռ»-ը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հիմնադրված իրավաբանական անձ և գործում է Կանոնադրության հիման վրա:
    1.3.Սույն Կանոնները հանդիսանում են «Մայլեռ»-ի հրապարակային օֆերտա: Եթե ​​այլ բան նախատեսված չէ սույն Կանոններով, վճարելով Վարձույթի արժեքը և/կամ կնքելով Վարձույթի պայմանագիրը և/կամ օգտվելով Վարձույթի ծառայությունից՝ Հաճախորդն ամբողջությամբ ընդունում է սույն Կանոնները («Մայլեռ»-ի հրապարակային օֆերտան): Սույն առաջարկի գործողության ժամկետը սահմանափակված չէ, սակայն Վարձույթի պայմանագրի ժամկետը լրանալուց հետո Հաճախորդը պարտավորվում է ամեն անգամ ընդունել սույն Կանոնները՝ համաձայն նշված Կանոնների:
    1.4.Սույն Կանոնների համաձայն Հաճախորդ են համարվում այն իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք օգտվում են ծառայություններից Վարձույթի պայմանագրով և սույն Կանոններով սահմանված կարգով:

     

    Հաճախորդ կարող են հանդիսանալ ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք՝ բացառությամբ
  1. 4.1. ալկոհոլի, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ գտնվող անձանց,
    1.4.2.
    անձանց, որոնց վարքագիծը կարող է վտանգ ներկայացնել Վարձույթի կետի և Հանգստավայրի անվտանգության և/կամ պատշաճ մթնոլորտի համար կամ հակասում է վարքագծի հանրային նորմերին.
    1.4.3. 120 սմ-ից ցածր հասակ ունեցող և/կամ առանց ծնողների, օրինական ներկայացուցիչների կամ մարզիչների ուղեկցության ներկայացող ֆիզիկական անձանց (մինչև 18 տարեկան անձինք)։ Նշված անձանց ուղեկցելու դեպքում ուղեկցողները լիովին պատասխանատվություն են կրում երեխաների վարքագծի և երեխաների կյանքին, առողջությանը կամ երրորդ անձանց պատճառված վնասի և երեխաների կողմից սույն Կանոնները պահպանելու համար:
    1.4.4. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց, որոնք սահմանափակ կարողությունների պատճառով այլ անձի օգնության կարիքն ունեն (բացառությամբ Վարձույթի այն դեպքերի, երբ վերջիններիս ուղեկցում է գործունակ չափահաս անձ, որը չունի հաշմանդամություն):
  1. 5. Վարձույթի սակագները (այսուհետ՝ Սակագներ) հաստատվում են «Մայլեռ»-ի լիազոր մարմնի կողմից: Սակագները սահմանված են սույն Կանոններին կից Հավելված Ա-ով, որը հանդիսանում է Վարձույթի կանոնների անբաժանելի մասը:

Սակագների փոփոխության դեպքում կատարված վճարման վերահաշվարկ նոր Սակագներով չի իրականացվում:

  1. 6. Հաճախորդը տալիս է «Մայլեռ»-ի կողմից իր անձնական տվյալների մշակման համաձայնություն: Համաձայնությունը տրվում է Հաճախորդի կողմից սույն առաջարկի հիման վրա և դրա հետագա կատարման նպատակով «Մայլեռ»-ի հետ պայմանագիր կնքելու և  Հաճախորդին  «Մայլեռ»-ի կողմից մատուցվող ծառայությունների մասին տեղեկատվություն տրամադրելու համար և վերաբերում է հետևյալ տվյալներին. անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար, էլ. փոստ, անձնագրի կամ ՀՀ օրենսդրության համաձայն անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալներ, բնակության վայր, լուսանկար (այսուհետ՝ Անձնական տվյալներ):

«Մայլեռ»-ը պարտավորվում է ապահովել Հաճախորդների Անձնական տվյալների գաղտնիությունը, չտարածել Անձնական տվյալները և օգտագործել դրանք բացառապես վերոնշյալ նպատակներով և/կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:

  1. 7. «Մայլեռ»-ը իրեն իրավունք է վերապահում հրաժարվել Վարձույթի ծառայություններ տրամադրել ցանկացած Հաճախորդի, որը չի համապատասխանում Կանոններին և/կամ խախտում է սույն Կանոնների և դրանց հավելվածների պահանջները՝ առանց որևէ լրացուցիչ բացատրության և առանց Վարձույթի համար վճարված գումարը վերադարձնելու:
    1.8. Վարձույթի ընթացքում ծագող բոլոր վեճերի, հարցերի, պահանջների և տարաձայնությունների դեպքում, Հաճախորդը պարտավորվում է դիմել «Մայլեռ»-ին Վարձույթի կետում: Բոլոր վեճերը կամ տարաձայնությունները լուծվում են Կանոնների սույն կետով սահմանված կարգով «Մայլեռ»-ին գրավոր բողոք-պահանջ ներկայացնելու միջոցով:

Հաճախորդի գրավոր բողոք-պահանջը (կազմված ցանկացած ձևով)  պետք է ներկայացվի անմիջապես՝ Հաճախորդի կարծիքով անորակ ծառայության մատուցման օրը:  «Մայլեռ»-ն ուսումնասիրում է բողոք-պահանջը և Հաճախորդին տրամադրում է գրավոր պատասխան՝ բողոք-պահանջը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում: Եթե ​​Հաճախորդը բողոք-պահանջ չի ներկայացնում ծառայության մատուցման օրը, ապա ծառայությունը համարվում է պատշաճ որակով և ամբողջությամբ ընդունված Հաճախորդի կողմից՝ առանց դիտողություների:

Հաճախորդի համար վեճերի լուծման արտադատական վերոնշյալ կարգի պահպանումը համարվում է պարտադիր:

  1. 9. Եթե վիճելի հարցերի շուրջ տարաձայնությունները չի հաջողվում կարգավորել  ​​բողոք-պահանջների ներկայացման միջոցով, դրանք ենթակա են լուծման դատական ​​կարգով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
    1.10.
    Սույն Կանոնները համարվում են պարտադիր նաև այն դեպքերում, երբ  ֆիզիկական անձանց համար Վարձույթի ծառայությունները ձեռք են բերվում իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից:
    1.11. Ձեռք բերելով Վարձույթի ծառայությունները (ստորագրելով Վարձույթի պայմանագիր և/կամ վճարելով Ծառայությունների դիմաց և/կամ անմիջականորեն օգտվելով դրանցից)՝ Հաճախորդը հաստատում է, որ ամբողջությամբ ծանոթացել է սույն Կանոններին, ինչպես նաև «Մայլեռ»-ի այլ Կանոններին, համաձայն է դրանց հետ, պարտավորվում է կատարել դրանք և կրում է սույն Կանոններով, ինչպես նաև «Մայլեռ»-ի այլ Կանոններով սահմանված պատասխանատվությունը: Սույն Կանոնների չիմացության կամ դրանց չհետևելու հետևանքների համար պատասխանատվություն է կրում բացառապես Հաճախորդը:
    1.12. «Մայլեռ»-ը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի կողմից վճարովի Ծառայություններից չօգտվելու, Հաճախորդների գույքի, արժեքավոր իրերի, փաստաթղթերի և գումարների անվտանգության համար, այդ թվում սպորտային նշանակության Գույքի, Վարձույթի կետի կողմից տրամադրվող ծառայությունների վճարման փաստը հաստատող վճարային փաստաթղթերի (դրամարկղի անդորրագրերի)  պահպանության համար, ինչպես նաև Հաճախորդի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի և Հաճախորդի կողմից սույն Կանոնների խախտման հետևանքով վերջինիս գույքին պատճառված վնասի և երրորդ անձանց գործողությունների արդյունքում Հաճախորդին պատճառված վնասի համար: Հաճախորդը ստանձնում է սահելու ընթացքում իր առողջությանն անզուշությամբ պատճառված ցանկացած վնասների ստացման ռիսկերը և  հետևանքները և պարտավորվում է զերծ պահել «Մայլեռ»-ին դրա հետ կապված ցանկացած բողոք-պահանջներից, այդ թվում կյանքին և առողջությանը պատճառված վնասի, բարոյական վնասի և այլ կորուստների հատուցման պահանջներից:
    1.13. «Մայլեռ»-ը պատասխանատվություն չի կրում անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով իր պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար: Նշված հանգամանքները ներառում են հետևյալը.  բնական աղետներ (երկրաշարժ, ջրհեղեղ, ձնաբուք, ձնահոսք և այլն), անկարգություններ, ռազմական գործողություններ, գործադուլներ, պետական իրավասու ​​մարմինների որոշումներ, վթարային իրավիճակներ (էլեկտրաէներգիայի անջատումներ, վերանորոգման և վերականգնման աշխատանքներ, էներգամատակարարող կազմակերպությունների կողմից իրականացվող այլ վթարավերականգնողական աշխատանքներ) և այլն։

2. ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁՈՒՅԹԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ 

2.1. Գույքի Վարձույթն իրականացվում է Վարձույթի կետերի օպերատորների կողմից, որոնք Հաճախորդի ներկայությամբ ստուգում են Սարքավորումների սարքինությունը և ամբողջականությունը՝ կարգաբերելով դահուկների և սնոուբորդի ամրակներն ըստ Հաճախորդի ֆիզիկական պարամետրերի (հասակ և քաշ) և սահքի բարդության մակարդակի:

2.2. Սարքավորումների Վարձույթի արժեքը որոշվում է գործող Սակագներով:

2.3. Եթե ​​այլ բան նախատեսված չէ Վարձույթի պայմանագրով և/կամ Սակագներով, Վարձույթի դիմաց վճարումներ կատարելու համար Գույքի օգտագործման փաստացի մեկնարկի և ավարտի ժամանակը որոշվում է դրամարկղում Վարձույթը ձևակերպելիս և Սարքավորումը հանձնելիս (Վարձույթով վերցված Գույքի վրա նշված գծիկավոր կոդն ընթերցելիս) (Վարձույթի ավարտ): Վարձույթի առավելագույն ժամկետը 7 (յոթ) օր է:

2.4. Հաշվարկային ժամ է համարվում Վարձույթի ընթացիկ աշխատանքային օրվա ավարտը: Վարձավճարը հաշվարկվում է յուրաքանչյուր օրացուցային օրվա համար։

2.5. Սարքավորման Վարձույթի դիմաց վճարումն ընդունվում է կանխավճարի տեսքով՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով: Վճարման համար ընդունվում են Visa, Maestro, Master Card վճարային համակարգերի քարտերը։

2.6. Վարձույթի դիմաց դեպոզիտ չի ընդունվում: 

2.7. Գույքի Վարձույթի սույն առաջարկի ընդունումը Հաճախորդի կողմից ձևակերպվում է Հաճախորդի կողմից Վարձույթի պայմանագիր կնքելու և/կամ Գույքի Վարձույթի դիմաց վճարելու և/կամ Գույքն օգտագործելու միջոցով:

Սույն առաջարկն ընդունելիս՝ Հաճախորդը պետք է ներկայացնի անձնագիր կամ ՀՀ օրենսդրության համաձայն անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալներ/ վարորդական իրավունքի վկայական/ և/կամ SMS հաստատում:

2.8. Կատարելով 2.7 կետում նշված բոլոր պայմանները՝ Հաճախորդն տալիս է իր համաձայնությունը 

. սույն Կանոններին և դրանց հավելվածներին,

. դահուկների և սնոուբորդի ամրակների առաջարկվող կարգաբերումներին՝ միևնույն ժամանակ ստանձնելով սեփական անտվանգության համար ողջ պատասխանատվությունը նշված կարգաբերումը փոխելու դեպքում: «Մայլեռ»-ը, վերջինիս աշխատակիցները և ղեկավարությունը պատասխանատվություն չեն կրում վարձակալած Սարքավորումից օգտվելիս Հաճախորդի ստացած վնասվածքների համար: 

2.9. Հաճախորդը պարտավորվում է վարձակալած Սարքավորումը վերադարձնել Վարձույթի կետի աշխատանքային ժամերին (եթե Վարձույթի պայմանագրով այլ բան նախատեսված չէ) այն լրակազմով և վիճակում, որով ստացել է Սարքավորումը:

2.10. Հաճախորդը վարձակալված Գույքի համար նյութական պատասխանատվություն է կրում՝ համաձայն Հավելված Բ-ում նշված սակագների:

Վարձակալված Գույքի վրա փակցված պիտակները և մակագրությունները չպետք է հեռացվեն կամ փոփոխվեն Հաճախորդի կողմից:

2.11. Սարքավորման (Գույքի) կորստի կամ վնասվելու դեպքում Վարձույթի կետի աշխատակիցները Հաճախորդի ներկայությամբ կազմում են Վարձակալված Գույքի վնասվելու կամ կորստի մասին ակտ (այսուհետ՝ Ակտ), որում նշվում է հետևյալը.

. Հաճախորդի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության հասցեն,

. կորած կամ վնասված Գույքի անվանումը,

. վնասվածքի բնույթը և վերականգնման/վերանորոգման արժեքը կամ Գույքի ամբողջական արժեքը (եթե Գույքը ենթակա չէ վերականգնման կամ կորել է): Գույքի վնասվելու դեպքում վճարումը կատարվում է Վարձույթի կետի դրամարկղերում` համաձայն վերանորոգման համար սակագներով հաստատված արժեքի և Հաճախորդի կողմից ստորագրված Ակտի հիման վրա:

Գույքի կորստի դեպքում վճարումը կատարվում է Վարձույթի կետի դրամարկղերում՝ նշված Ակտի հիման վրա՝ համաձայն Հավելված Բ-ում ներկայացված հաստատված սակագների:

Վարձույթի կամ վնասված կամ կորած Գույքի արժեքի վճարման անդորրագրի հիման վրա Վարձույթի պայմանագիրը դադարեցվում է:

2.12. Վնասված Սարքավորման վերականգնումը կամ փոխարինումը կատարվում է Հաճախորդի հաշվին հետևյալ դեպքերում.

ա) Եթե Հաճախորդը չի վերադարձնում վարձակալված Գույքը սույն Կանոնների 2.3 կետում նշված Վարձույթի ժամկետի ավարտին,

բ) Եթե Հաճախորդը Գույքը վերադարձնում է այնպիսի վիճակում, որ անհնար է վերանորոգել այն՝ սկզբնական սպառողական հատկությունները վերականգնելու և հետագայում ​​անվտանգ շահագործելու համար, ինչպես նաև այն դեպքերում, երբ առկա են հարվածի հետքեր, քերծվածքներ, կպչուն պիտակներ, մակագրություններ, փորագրություններ, որոնք կատարվել են Հաճախորդի կողմից կամ Հաճախորդի անուշադրության պատճառով և/կամ փոփոխվել, վնասվել կամ հեռացվել են ֆիրմային կպչուն պիտակները և մակագրությունները:

2.13. «Մայլեռ»-ը հաշվարկում է վնասված կամ կորցրած Սարքավորման արժեքի փոխհատուցման չափը սույն Կանոնների 2.12 կետի «ա» և «բ» ենթակետերում նշված դեպքերի վրա հասնելուց հետո: Հաշվարկն արտացոլվում է վարձակալված Գույքի վնասվելու կամ կորստի մասին Ակտում, որը ներկայացվում է Հաճախորդի ստորագրությանը կամ ուղարկվում է Հաճախորդին պատվիրված փոստով (եթե Հաճախորդը հրաժարվում է ստորագրել այն):

2.14. Հաճախորդը պարտավորվում է չվաճառել, չգրավադրել, չօտարել կամ այլ կերպ չծանրաբեռնել վարձակալված Գույքը երրորդ անձանց իրավունքներով: Վարձակալված Սարքավորման փոխանցումը երրորդ անձանց արգելվում է:

2.15. Հաճախորդը հաստատում է, որ ունի վարձակալված Գույքից օգտվելու անհրաժեշտ հմտությունները և պարտավորվում է օգտագործել այն անձամբ: Հաճախորդը պարտավորվում է օգտագործել վարձակալված Գույքը խնամքով՝ առանց երրորդ անձանց կյանքն ու առողջությունը վտանգելու և սույն Կանոններին համապատասխան: Հաճախորդը պարտավորվում է Գույքը պահել սարքին վիճակում, ինչպես նաև օգտագործել այն սահմանված նպատակին համապատասխան:

2.16. Գույքը վերադարձվում է նույն ձևով և տեղում, ինչպես և որտեղ այն ստացվել է: Գույքը վերադարձնելուց հետո Հաճախորդը ստանում է Հանձնման ակտը:

2.17.Սարքավորումը պահպանման հանձնելը չի ենթադրում Վարձույթի պայմանագրի դադարեցում: Հետևաբար, Գույքը պահպանման հանձնելուց հետո վարձավճարի հաշվեգրումը շարունակվում է՝ համաձայն գործող Վարձույթի պայմանագրի:

2.18. Գույքն ընդունվում է ի պահ Վարձույթի կետերի օպերատորների կողմից՝ համաձայն Վարձույթի պայմանագրի:

2.19. Հաճախորդի կողմից առաջարկը ստորագրելուց և դրամարկղում վճարում կատարելուց հետո Վարձույթից հրաժարվելը Վարձույթի դիմաց վճարված գումարը վերադարձնելու համար հիմք չի հանդիսանում:

2.20. Վարձույթվ տրվող Սարքավորումները բաժանվում են հետևյալ դասերին.

BASE – նախատեսված է ցածր արագությունների և չափավոր բարդության սահուղիների համար, հարմար է սկսնակ մակարդակի և միջին բարդության սահքի համար

KIDS – մանկական դահուկներ և սնոուբորդներ:

2.21. Մանկական են համարվում  այն դահուկները և սնոուբորդները, որոնց երկարությունը (չափը) չի գերազանցում 140 սմ-ը։

2.22. Մեկ Վարձույթի պայմանագրի շրջանակներում Սարքավորումների փոխարինումը թույլատրվում է մեկ գնային դասի շրջանակներում և մեկ ֆիզիկական անձի համար (Base,  KIDS):

2.23. Մեկ Վարձույթի պայմանագրի շրջանակներում չի թույլատրվում մեկ տեսակի սարքավորումը փոխարինել մեկ այլ տեսակով, օրինակ՝ փոխարինել լեռնադահուկային սպորտի համար նախատեսված հավաքածուն սնոուբորդի համար նախատեսված հավաքածուով և հակառակը:

2.24. Հաճախորդների համար նախատեսված զեղչերը, արշավները և սակագները միաժամանակ միասին չեն կիրառվում, եթե արշավի պայմաններով այլ բան նախատեսված չէ:

Վարձույթի կանոններին կից  Հավելված Ա

Վարձույթի սակագները

Վարձույթի կանոններին կից  Հավելված Ա

Վարձույթի սակագները

Գույքի անվանումը

Գինը

ժամաքանակ

Դահուկներ

  

Կոշիկներ

  

Ձողեր

  

Սնոուբորդ

  

Պաշտպանիչ գլխարկ

  

Ակնոց

  

Ձեռնոցներ

  

,,,,

  

,,,,

  

Վարձույթի կանոններին կից  Հավելված Բ

Գույքի անվանումը

Գինը

Դահուկներ

75,000

Կոշիկներ

46,000

Ձողեր

6,000

Սնոուբորդ

96,000

Պաշտպանիչ գլխարկ

12,000

Ակնոց

12,000

Ձեռնոցներ

10,000

Shopping Basket