«Մայլեռ Մաունթին Ռեզորթ»-ի թիմը մարտի 13-16-ը Սոչիում «Ռոզա Խուտոր» լեռնադահուկային համալիրում մասնակցեց «Եվրասիայի լեռնային հանգստավայրերի փառատոնին»
Փառատոնի նպատակն է համախմբել ոլորտի ներկայացուցիչներին և փորձագետներին՝ քննարկելու կայուն զբոսաշրջության զարգացման, լեռնադահուկային հանգստավայրերի զբոսաշրջային ենթակառուցվածքների նախագծման ու զարգացման արդի մոտեցումները, առկա մարտահրավերներն ու դրանց լուծման ուղիները, մասնավոր-համայնք համագործակցության ու վերջինիս զարգացման գործիքակազմը։
Փառատոնի շրջանակում իրականացվեցին շնորհանդեսներ, տարբեր մասնագիտական քննարկումներ, մաստեր-կլասեր, ինչպես նաև մշակութային և կրթական թեմատիկ միջոցառումներ։
«Ազգային մշակույթի օրեր» միջոցառման ընթացքում «Մայլեռը» հանդես եկավ ամենահայկական և ամենայուրահատուկ տաղավարով:
Իսկ «Մայլեռի» մարզիչ-հրահանգիչների ներկայացուցչական ելույթը Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո արժանացավ հատուկ ուշադրության և հիացմունքի



Մեզ համար պատիվ և պատասխանատվություն է տարածաշրջանի առաջատար հանգստավայրերի կողքին ներկայացնել Հայաստանը մեր երազանքի նախագծով
