Պատկերացրեք մի վայր, որտեղ ազատատենչ, վառ ու լուսավոր, էներգիայով լի մարդիկ են: Վայր, որտեղ սպորտը, արվեստն ու բնությունը միաձուլվում են: Նման համալիրի առկայությունը ոչ միայն հաճելի ժամանցի, այլև տարածաշրջանի տնտեսական զարգացման հնարավորություն է ընձեռում: Ահա այս տեսլականն է «Մայլեռ Մաունթին ռեզորթ» լեռնադահուկային համալիրի զարգացման հիմքում
«Մայլեռ Մաունթին ռեզորթ»-ի զարգացման ռազմավարության մշակման շրջանակում երկօրյա այցով Հայաստանում էր սպորտային հանգստավայրերի զարգացման ծրագրերի և ռազմավարական խորհրդատվության բնագավառում մասնագիտացված AAKO Enterprises ընկերության փորձագետների խումբը։
Այցի շրջանակում անցկացվեցին մասնագիտական քննարկումներ՝ հանգստավայրի կառավարման, անձնակազմի հետ արդյունավետ փոխգործակցության, տարվա ցանկացած եղանակին հանգստի կազմակերպման, կորպորատիվ միջոցառումների անցկացման, մինչև 2028 թվականը համալիրի զարգացման հիմնական ուղղությունների և այլ թեմաներով։
AAKO Enterprises-ի հիմնադիրները եզակի փորձ ունեն այս ոլորտում. Յուրի Կոլոբովը, որպես «Ռոզա Խուտոր» հանգստավայրի գործառնական տնօրեն, մշակել է հանգստավայրի ռազմավարությունը, ղեկավարել մարքեթինգային և հաճախորդների սպասարկման գործընթացները, իսկ Վասիլի Աֆանասևն իրականացրել է բազմամիլիարդանոց զարգացման նախագծերի վերահսկում, ինչպիսիք են Ռոզա Խուտորը, Դոլինա Վաստան (Սոչի), «Տրի Վուլկանա»-ն (Կամչատկա):
AAKO Enterprises-ի փորձագիտական թիմը՝ բաղկացած հյուրանոցների կառավարման, սպորտային միջոցառումների և այլ ոլորտներում բազմամյա փորձ ունեցող 14 մասնագետներից, շրջայց է կատարել «Մայլեռ Մաունթին ռեզորթ»-ում։ Նրանք ծանոթացել են տարածաշրջանում առաջատարը դառնալու հավակնությամբ կառուցվող համալիրի շինարարական աշխատանքներին, կիսվել իրենց տպավորություններով բարենպաստ աշխարհագրական դիրքի և ենթակառուցվածքների վերաբերյալ։
Previous
Next