Պարապլան
Ազատությունը լեռներում է
Պարապլանով թռիչք Մայլեռ Մաունթին Ռեզորթում
Եթե երբևէ երազել եք թռչել, ապա Մայլեռ լեռնադահուկային համալիրում ձեզ սպասում է անմոռանալի ժամանց։ Անկախ նրանից՝ առաջին անգամ եք թռչում, թե արկածների սիրահար եք, մենք առաջարկում ենք ընտրություն, որպեսզի վայելեք երկնքի և լեռների ողջ հմայքը։
Թռիչքի տարբերակներ
Տանդեմ թռիչք հրահանգչի հետ
68,500 ՀՀ դրամ
Եթե չունեք փորձ, անհանգստանալու կարիք չկա։ Պրոֆեսիոնալ հրահանգչի հետ կարող եք ապահով վայելել թռիչքի հաճույքը՝ առանց նախապատրաստման։ Լեռնային տեսարանները և ազատության զգացումը կդարձնեն ձեր փորձառությունը անմոռանալի։
- Տևողություն՝ մոտ 15 րոպե
- Հասանելի է՝ շարժիչով կամ առանց շարժիչի (կախված եղանակից)
- Տրամադրվում է ամբողջ անհրաժեշտ սարքավորումը
- Ներառում է GoPro տեսագրություն
- Հիանալի հնարավորություն առաջին անգամ թռչողների համար
Սոլո թռիչք – մեկ օր օդաչուի դերում
14,000 ՀՀ դրամ
(ներառյալ ճոպանուղու տոմսը)
Կարողանո՞ւմ եք ինքնուրույն կառավարել պարապլանը և ունե՞ք APPI3 կամ համարժեք որակավորում։ Այդ դեպքում այս տարբերակը Ձեզ համար է։ Հրահանգչի հետ հարցազրույցն անցնելուց հետո, կստանաք ակրեդիտացիա և թռիչքի թույլտվություն՝ պահպանելով բոլոր անվտանգության կանոնները։
- Պրոֆեսիոնալ հրահանգչի ուղեկցություն
- Մասնակիցները պետք է ունենան իրենց սեփական սարքավորումները
- Թռիչքի համար անհրաժեշտ է ունենալ ռադիոկապ՝ հրահանգչի ռադիոկապի հաճախականության վրա
- Պարտադիր է ծանոթանալ թռիչքների թույլատրելի, արգելված և առաջարկվող գոտիներին ստորև ներկայացված քարտեզներում
Կարեվոր մանրամասներ
- Տանդեմ թռիչքի դեպքում մենք տրամադրում ենք անհրաժեշտ սարքավորումները, ինչպես նաև GoPro տեսագրություն։
- Ինքնուրույն թռիչքի դեպքում անհրաժեշտ է ունենալ սեփական պարապլանը։
- Թռիչքը հասանելի է 5 տարեկանից բարձր բոլորի համար (անչափահասները կարող են թռչել միայն ծնողի ներկայությամբ)։
- Չեն կարող թռչել՝
- Հղի կանայք
- Սրտանոթային լուրջ խնդիրներ ունեցող մարդի
- Մեջքի խնդիրներ ունեցող անձինք
- Քաշի սահմանափակում՝ 20-120 կգ
- Նախնական ամրագրումը պարտադիր է։ Թռիչքի ժամը որոշվում է օդաչուի կողմից՝ եղանակային պայմաններից ելնելով։ Թռիչքի չեղարկմանդեպքում, ձեր կանխավճարը ամբողջությամբ կվերադարձվի։
- Բոլոր հրահանգիչները տղամարդիկ են։

Ամրագրեք ձեր թռիչքը հիմա
աշխատում է ամեն օր՝ 10:00 – 21:00

