Nare’s Express ճոպանուղու ներքևի կայանի հարևանությամբ կա մի շա՜տ տաք տեղ, որը դահուկորդների համար պարտադիր կանգառ է տաքանալու, հանգստանալու և համեղ կերակուրներ ճաշակելու համար։ Յուրահատուկ կոլորիտով և ջերմ սպասարկմամբ «Տաք Տեղ» ռեստորանը սիրով սպասում է բոլորին։

Համը լեռներում է․․․

Nare’s Express ճոպանուղու վերին կայանի հարևանությամբ, 2416 մետր բարձրության վրա գտնվող և անկրկնելի տեսարանով «Սար Տեղ» ռեստորանն իրական դրախտ է լեռների սիրահարների համար։ 

Համեղ ճաշացանկ, ներդաշնակ ինտերիեր, հարմարավետ կահույք և իհարկե մշտապես բարձր տրամարդրություն։