«Մայլեռ» համալիրի նախագծի մասին
Բազմաֆունկցիոնալ լեռնադահուկային համալիր
«Մայլեռ» համալիրը նախագծվում է որպես լեռնային հանգստավայր Հայաստանի Հանրապետության Ապարանի շրջանում: Հանգստավայրը հասանելի կլինի զբոսաշրջիկներին տարվա բոլոր եղանակներին:
Բարձրակարգ լեռնադահուկային հանգստավայր կառուցելու նպատակով հետազոտական և նախագծային աշխատանքները սկսվել են դեռևս 2016 թվականին: Հանգստավայրի նախագծումը վստահվել է կանադական «Էկոսայն» ընկերությանը, որը լեռնադահուկային հանգստավայրերի նախագծման ոլորտի առաջատար ընկերություններից է։
Կառուցապատում
Հաջորդ սերնդի լեռնադահուկային հանգստավայրի նախագծում
Դահուկասահքի գոտի
Գլխավոր հատակագծով նախատեսվում է իրականացնել 16 հիմնական ճոպանուղու տեղադրում, այդ թվում նաև10 տեղանի երկու կայանից բաղկացած գոնդոլային ճոպանուղի, 9 արագընթաց, առանձնացվող նստարանային ճոպանուղիներ, 5 ֆիքսված նստարանային ճոպանուղիներ, ինչպես նաև սկսնակների համար նախատեսված մակերեսային ճոխանուղի և չորս կոնվեյերային (կախարդական կարպետներ) վերելակներ։ Համաձայն գլխավոր հատակագծի լեռնադահուկային համալիրը կարողություն կունենա ընդունելու ժամում 41,400 մարդ և 17,000 միաժամանակ կարող են գտնվել սահուղիներում։
· Տարբեր բարդության 100 գծանշված սահուղի՝ մոտ 100 կմ երկարությամբ և 334 հա դահուկասահքի համար մշակված մակերեսով տարածք, ինչպես նաև գծանշված տարածքից դուրս ազատ սահելու հավելյալ տարածք
· Սահուղիներով 972 մետր անկում՝ ծովի մակրևույթից 2850-ից մինչև 1878 մետր
Հանգստավայրի հիմնական տարածք
· Ծրագրի ընթացքում նախատեսվում է կառուցել ընդհանուր առմամբ 13,436 միավոր կացարան՝ նախատեսված 72,238 անձի համար, այդ թվում հյուրանոցներ, տներ, բազմաբնակարան շենքեր և ամառանոցներ, մի քանի ընտանիքի համար նախատեսված տներ, մեկ ընտանիքի համար նախատեսված տներ, գիշերակացի և նախաճաշի ծառայություններ առաջարկող հյուրատներ, տեղացիների համար կառուցվող տներ և աշխատակիցների տներ:
· Առավելագույն ծանրաբեռնվածությամբ ժամանակահատվածում ակնկալվում է ունենալ գիշերակացի ծառայությունից օգտվող 35,000 հյուր, որոնցից 12,000-ը՝ պոտենցիալ դահուկորդ:
· Ընդհանուր առմամբ նախատեսված է կառուցել ավելի քան 4000 կայանատեղի: Մեր գնահատմամբ ձմեռային սահքի ժամանակահատվածում մեքենաներով և ավտոբուսներով կժամանի ավելի քան 14,500 հյուր, որոնցից ավելի քան 8,700՝ պոտենցիալ դահուկորդ:
· Լեռնադահուկային համալիրը ընդհանուր տարածքը հնարավորություն է տալիս նաև ընդլայնվելու և նախատեսված 17,000 դահուկորդից բացի ընդունելու ևս 3,000, դարձնելով ընդհանուր թողունակությունը 20,000 դահուկորդ միաժամանակ։
Հանգստավայրի գոտիները
· Հանգստավայրը կունենա 3 գոտի՝ հիմնական գոտի, բարձրադիր գոտի և լճին հարող ու գոլֆի համար նախատեսված գոտի
· Հիմնական գոտին կունենա գիշերակացի ծառայություններ առաջարկող թվով 1,704 միավոր կացարան՝ նախատեսված 6,462 անձի համար:
· Հանգստավայրի հիմնական գոտու մակերեսը կազմում է 175,000 մ2, որից 30,000 մ2 կազմում են առևտրային և սպասարկման գոտիները, իսկ 145,000 մ2՝ կացարանների համար նախատեսված տարածքը:
· Բարձրադիր գոտում նախատեսվում է կառուցել գիշերակացի ծառայություններ առաջարկող թվով 1,485 միավոր կացարան՝ նախատեսված 6,980 անձի համար: Տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 166,450 մ2, որից 21,000 մ2 կազմում են առևտրային և սպասարկման գոտիները, իսկ 145,000 մ2՝ կացարանների համար նախատեսված տարածքը:
· Լճին ահրող ու գոլֆի համար նախատեսված գոտում նախատեսվում է կառուցել գիշերակացի ծառայություններ առաջարկող թվով 950 միավոր կացարան՝ նախատեսված 3,350 անձի համար:
Մեր թիմը
Ոլորտի կայացումն ապահովող լավագույն մասնագետներ
Տիգրան Հարությունյան
Ծրագրի հեղինակ
Անժելա Պետրոսյան
Համահիմնադիր
Մհեր Բաղդասարյան
Տնօրեն
Ալբերտ Ներզեթյան
Ծրագրի ղեկավար