330988388_1596789360749153_4435679715408946273_n

Մայլեռի սահուղիների բացում

Ընկերնե՜ր, պատկերացրեք՝ առավոտյան արթնացել եք ու տեսել, որ «Մայլեռ Մաունթին Ռեզորթն» իր սոցիալական էջերում գրել է՝ «Լեռները սպասում են քեզ, վերցրու դահուկներն ու սնոուբորդը և արի՛ «Մայլեռ»։

Այո՛ այո՛, վերջապե՜ստիեզերական նորություն ունենք ձեզ համար. մեր ամենաձյունոտ ու ամենաէքստրեմալ սահուղիները՝ Լիբրան, Մունը, Պլուտոն, Սիգնուսը, Պեգասուսն ու Էյըրը սպասում են քեզ։

Շաբաթ օրը՝ հունվարի 27-ից, «Մայլեռ Մաունթին Ռեզորթում» կգործեն այս սահուղիները, ինչպես նաև ամենատաքուկ «Սար Տեղ 2400» և «Տաք Տեղ» ռեստորանները ու, իհարկե, ամենահարամարվետ ճոպանուղին։

Մեր ուրախությանն էլ չափ չկա, որովհետև ձեզ նման անհամբեր սպասում էինք այս օրվան։ Այս անգամ ոչ միայն դահուկները տանը չենք թողնում, այլև մեզ հետ վերցնում ենք դահուկասպորտի ամբողջ հանդերձանքը և ուղևորվում դեպի լեռներ, այնտեղ, ուր կյանքն է, ազատությունը, իրական էքստրիմը։

Եթե անգամ պարագաներ չունեք՝ մենք սիրով կտրամադրենք, քանի որ վարձույթի տաղավարը ևս գործելու է։

Դե ինչ, կհանդիպենք լեռներում, սիրելինե՛ր։

Հ.Գ. Շնորհակալություն մայր բնությանը մեր խնդրանքներին ականջալուր լինելու համար։

#Կյանքը_Լեռներում_է

Comments are closed.