download

Sevan Startup Summit 2024 բիզնես ֆորումի «Արկածային Ժամանցի» գործընկեր

«Մայլեռ Մաունթին Ռեզորթը» Հուլիսի 21-27-ը Սևանում կայացած Sevan Startup Summit 2024 բիզնես ֆորումի «Արկածային Ժամանցի» գործընկերն էր։

Ֆորումը մեկ հարկի տակ էր համախմբել աշխարհի շուրջ 40 երկրից մոտ 150 ստարտափների, 250-ից ավել  բանախոսների ու մենթորների, տարբեր ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչների։

«Մայլեռը», որպես սոցիալապես պատասխանատու բիզնես, աջակցում է այնպիսի կարևոր նախագծերի իրականացմանը, որոնք նպաստում են տարբեր ոլորտներում հնարավորությունների ընդլայնմանը, բիզնես գործընթացների առաջխաղացմանը, ներդրումների ներգրավմանը, տնտեսության  աճին»,-նշում է «Մայլեռ Մաունթին Ռեզորթի» տնօրեն Մհեր Բաղդասարյանը, և հավելում. «Մասնակցելով Summit-ին՝ նպատակ ունենք խրախուսել նորարարական գաղափարների, ինովացիոն լուծումների միջոցով զբոսաշրջային, մարզական  և մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների զարգացմանը։ «Մայլեռը» ներդրումային նախագիծ է՝ տարածաշրջանում և աշխարհում առաջատար դառնալու հավակնություններով։ Մենք կառուցում ենք  նոր սերնդի առաջատար լեռնադահուկային համալիր, որտեղ կիրառում ենք նորագույն տեխնոլոգիաներ։ Միշտ բաց ենք հետաքրքիր գաղափարների և համագործակցությունների համար»։

Sevan Startup Summit նախագծի տնօրեն Վահագն Ռափյանի խոսքով՝ ֆորումը ներառական հարթակ է, որը միավորում է ոչ միայն կրթությունն ու նեթվորքինգը, այլև սպորտը, ժամանցն ու առողջ ապրելակերպը. «Շատ ուրախ ենք, որ «Մայլեռը», լինելով  սպորտի, առողջ ապրելակերպի և առհասարակ ժամանցի ոլորտում առաջատարներից, մասնակցում է  Sevan Startup Summit-ին։ Summit-ի կարևոր բաղադրիչներից մեկը ժամանցն է. կրթության, նեթվորքինգի և նաև մրցույթների հետ միասին մենք մասնակից ընկերություններին և առհասարակ բոլոր մասնակիցներին փորձում ենք ապահովել անմոռանալի, գեղեցիկ և հետաքրքիր օրեր։ Հուսով ենք՝ «Մայլեռի» հետ մեր համագործակցությունը կշարունակվի»։

Ֆորումի 7 օրերի ընթացքում «Մայլեռ»-ի հատուկ ձևավորված տաղավարում միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան մի քանի ժամով «տեղափոխվելու»  լեռներ, ծանոթանալու հանգստավայրի ենթակառուցվածքներին, առանձնահատկություններին, ներդրումային հնարավորություններին: 

Sevan Startup Summit-ի մասնակիցներից գիտնական, ներդրող Արմեն Խերլոփյանը նշում է. «Ոգևորիչ է կրկին լինել Հայաստանում և հանդիպել «Մայլեռի» թիմին։ Ինձ դուր է գալիս «Մայլեռի» կոնցեպտը և երկու շատ կարևոր կոմպոնենտ՝  որակն ու արկածախնդրությունը: Իմ կարծիքով «Մայլեռը» շատ կարևոր դեր է կատարում՝ հասանելիություն ստեղծելով մարզվել համաշխարհային մակարդակի լեռնադահուկային հանգստավայրում»։

Դրականորեն զարմացած եմ, երբ իմացա, որ Հայաստանում  կա արհեստական ձնածածկով ռեզորթ։ «Մայլեռի» կարևորությունը Հայաստանում նշանակալի է ոչ միայն առողջ ապրելակերպի տեսանկյունից, այլ նաև զբոսաշրջային, որովհետև բացի դահուկային սպորտը, հարակից այլ զբոսաշրջային էլեմենտներ կան, որ պետք է ավելանան՝ հյուրանոցային, ռեստորանային։ «Մայլեռը» երկարաժամկետ ծրագիր է, և ողջունելի, որ այդպիսի երկարաժամկետ ծրագրեր այսօր իրականացվում են»,-նշում է DevSoft Armenia–ի գլխավոր տնօրեն Դավիթ Գրիգորյանը։

«Մայլեռի» թիմը Սամմիթի շրջանակում մասնակցեց նաև մենթորական ծրագրին՝ օգտակար և կառուցողական  խորհուրդներով, իր փորձով կիսվելով մասնակիցների հետ։

«Մայլեռ Մաունթին Ռեզորթ» ծրագրի ղեկավար Ալբերտ Ներզեթյանը նշում է. «Յոթ օրերի ընթացքում ծանոթացանք բազմաթիվ կազմակերպությունների և նախագծերի հետ՝ այդ թվում նաև զբոսաշրջության ոլորտում։ Հետաքրքիր նախագծերից էին համայնքներում հայքինգի զարգացմանն ուղղված որոշ ծրագրեր, որոնք Երևանից դուրս համայքներում նպատակ ունեն խթանելու առողջ ապրելակերպը։ «Մայլեռ Մաունթին Ռեզորթը» նպատակաուղվված է դառնալու բոլոր եղանակների զբոսաշրջային կենտրոն նաև հայքինգը և բայքինգը լինելու են մեր ամառային ակտիվությունների կենտրոնում»։

Summit-ի ընթացքում «Մայլեռի» նոր և գերժամանակակից գոնդոլային ճոպանուղու խցիկներում տեղի ունեցան նաև տեղեկատվական քննարկումներ, հանդիպումներ ստարտափերների և ներդրողների միջև։ Միջոցառման մասնակիցներն ու այցելուները հնարավորություն ունեցան նաև մասնակցելու մարզական և ժամանցային խաղերի, շահելու տարբեր մրցանակներ, ինչպես նար ski pass-եր:

Որպես «Արկածային Ժամանացի» գործընկեր՝ «Մայլեռը» մրցանակներ էր պատրաստել նաև starter և booster ծրագրերում առաջին երեք անվանակարգերում հաղթող թիմերի համար։

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *